«Վանեցյանը պետական պաշտոնյա չէ և հանգիստ կարող է իր հայտարարություններն անել». Նիկոլ Փաշինյան

Այսօր Վանաձորում հրավիրած մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե՝ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Նիկել Փաշինյանը նշեց, որ Վանեցյանը փաստացի արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ անել իր հայտարարությունները։

«Ես սովորաբար մեկնաբանում եմ այն հայտարարությունները, որոնց անձամբ եմ ծանոթացել»,- ասաց վարչապետը։

Հարցին՝ այս պահին կա՞ն Վանեցյանին փոխարինող անձինք, վարչապետը պատասխանեց, որ փոխարինող թեկնածուններ կան, կքննարկեն և որոշում կկայացնեն։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս