Հատուկ քննչական ծառայության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ ձայնագրության աղմկահարույց գաղտնալսումից անցել է մեկ տարի, բայց իրավապահ համակարգը դեռ լռում է:
Ժողովուրդ ջան սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։
«56 միլիարդից 5.5-6 միլիարդը կասկածելի ենք համարում, որովհետև կան լուծարված, հաշվառումից հանված, սնանկության գործընթացում գտնվող հարկ վճարողներ, մենք 56-ից շուրջ 50-ը վերադարձնելու ենք մինչև տարվա վերջ»,- ասաց Դ.Անանյանը։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.30-ին, Երևանի Բեյրութի փողոցում իրար են բախվել «Սուզուկի», «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ և «Հայասա» մոտոցիկլ. 37-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ֆրանսիայի Լիլ քաղաքում երեք քննիչ-դատավորներ մեղադրանքներ են առաջադրել Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատի) խոսնակ Ռիշար Ֆեռանին ձեռնարկությունից «ապօրինի օգուտ ստանալու» կապակցությամբ:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին ճանաչել հարկային մարմինը:
Հոնկոնգի ոստիկանությունը հավանություն չի տվել սեպտեմբերի 15-ին կղզում հակակառավարական բազմամարդ հանրահավաք անցկացնելու ընդդիմադիր ուժերի դիմումին:
ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի «Արթուր Դավթյանը «պահում» է իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը» վերտառությամբ նյութին՝ հերքելով դրանում մատուցված տեղեկությունները: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
Հիշենք մեր պատմության դասերը: Բնապահպանական կոչերի ճնշման տակ փակվեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանը՝ ավելի խորացնելով էներգետիկ ճգնաժամը՝ հովհարային անջատումներ, էներգիայի սակավության պատճառով չաշխատող գործարաններ, գործազրկություն, արտագաղթ…
Եվրամիության կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկրին սպառնում է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի պակասությամբ, սահմանում բեռնափոխադրումների ընդհատումներով եւ զանգվածային բողոքներով:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացիներին արտաքսելու հիմքերն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի սփյուռքի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովը քննարկելու է Շախմատ առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարությունը: Այս մասին հայտարարել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է գործող պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական նշանակելու հնարավորությունը, այդ դեպքում վերջինս միաժամանակ կզբաղեցնի երկու պաշտոնները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատունը կհամաձայնի ազգային խորհրդարանի աշխատանքի վերսկսմանը, եթե Գերագույն դատարանը պաշտպանի Շոտլանդիայի դատարանի որոշումը, որը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել, որ երկրի օրենսդիր մարմնի գործունեության դադարեցումն անօրինական է եղել:
Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված լիներ, որովհետեւ հանքի շրջանում 4 բալ երկրաշարժ է գրանցվել:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին: Այս մասին այսօր ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչեւ 15-ը:
«Գալիք իշխանությունը լինելու է ոչ թե նորը, նորագույնը, այլ հաջորդը». Արփինե Հովհաննիսյան
ԱՄՆ-ի վարչակազմի երեք աշխատակիցներ, որոնք աշխատում էին Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի՝ պաշտոնաթող արված օգնական Ջոն Բոլթոնի հետ, սեպտեմբերի 11-ին նույնպես ազատման դիմումներ են տվել: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Իրանը պետք է մոռանա ուրանի հարստացում իրականացնելու հնարավորություն ունենալու իր ցանկության մասին: Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Թուրքիան ամրացնում է Սիրիայի սահմանի Ուրֆայի Աքչաքալե շրջանի հատվածը: Այստեղ տեղակայված է թուրք-ամերիկյան համատեղ կենտրոնը, որը պետք է համակարգի Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում անվտանգության գոտու աշխատանքները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ հայկական եկեղեցում մատուցված պատարագի վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել մշակույթի ու զբոսաշրջության Վանի նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը:
«Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ առաջիկայում Պաշտպանության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների զինվորական թոշակները նշանակելու գործառույթը կվերապահվի սոցիալական ապահովության ծառայությանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազության Հատուկ կարեւորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, ով դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել եւ նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ):
ՀՀ ԱԺ-ն երեկ ընդունել է օրենք, որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարն ապաշրջափակված չէ, Փաշինյանի խնդրանքին ի պատասխան՝ հանքի ճանապարհը չբացվեց, ինչպե՞ս եք լուծելու հարցը՝ «տանկե՞ր եք մտցնելու»․ հարցրինք իշխող ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում. Որքանո՞վ են, օրինակ, լուսանցքային «Սասնա ծռերը» ազգային ուժ: Որպես կանոն՝ գոյություն ունեն մի շարք հարցեր, որոնք պետության ներսում ազգային ուժերի համար սկզբունքային կարևորություն ունեն՝ եկեղեցի, բանակ, մշակույթ, ավանդական ընտանիք, ազգային վարք ու բարք, և այլն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի հանքի կողմնակից ջերմուկցիները, որոնք զրկվել են բարձր վարձատրվող աշխատանքից, լռում են։ Լռում է նաեւ «Ջերմուկ աշխարհ»՝ նախկին «Լեչկամիսիայի» առողջարանը, որը 3 տարի առաջ պայմանագիր է կնքել, շենքը տրամադրել «Լիդիանին»՝ վերակառուցման, որ ապագայում իր աշխատակիցներին տեղավորի այնտեղ։ Սենյակները քանդել են, սակայն աշխատանք չեն սկսել: