Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին: Այս մասին այսօր ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը, և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով, այսուհետ դադարած ենք համարում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորի լիազորությունները: Այս մասին համապատասխան գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Էդգար Առաքելյանը հայտնել է պատգամավորական մանդատը վայր դնելու որոշման մասին՝ վստահեցնելով, որ որոշումը բացառապես իրենն է ու պարտադրված չէ որևէ մեկի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս