Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մանուկյանին:
Ազգային ժողովը քննարկում է «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Կառավարության նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
«Իրականում կարևոր է, թե ինչի հաշվին է պարտքը նվազում, այսինքն՝ տվյալ դեպքում հիմնականում ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված ներդրումային ծրագրերը թերի կամ դանդաղ անելու հաշվին: Ու սա լավ չէ»
«Չի եղել այնպես, որ որևէ մարտական տեխնիկայի մեջ վառելիք չլինի, խնդրում եմ՝ հետևեք պատասխանատու մարդկանց հայտարարություններին, բանակի կարգ ու կանոնից հեռու մարդկանց դատողություններով միֆեր մի՛ տարածեք ու խուճապ մի՛ ստեղծեք հանրության շրջանում»:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպայի կողմից պաշտոնի նշանակելու համար ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողներից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սեպտեմբերի 11-ին ժամը 18:37-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1958թ. ծնված Ա. Ս.-ն ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին է հայտնել առ այն, որ շրջանի Վաղազին համայնքին հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի:
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է այդ կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարները փոխհատուցել պետական բյուջեի միջոցներից:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գնացքը դուրս էընկել ռելսերից, զոհվել է առնվազն 50 մարդ:
«Իմ վերջնահաշվարկը դեռ չեն տվել, իսկ Լիլիթ Փալանջյանն էլ 10 միլիոն պարտք է կուտակել: Փաստորեն, նա գալիս է տնօրեն, որ ժողովուրդն աշխատի, իր պարտքը փակի: Փորձում են նաև կոծկել ՀՀ վարչապետին խաբելու փաստը: Թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանն ասում է, որ տուգանքը կուտակվել է, քանի որ ես ընդունում-հանձնում չեմ արել: Փետրվար ամսից ես կնիքը հանձնել եմ ոստիկանություն, քանի որ մինչև դատարանի վճիռը չէի ստացել իմ ազատման հրամանը: Այդ ժամանակ կարող էին ընդունում-հանձնում կատարել»:
Արդյունքում նախաձեռնվել է գնումների պլանի փոփոխություն, որում գնման հրատապությունից ելնելով գնման ձևը նախատեսվել է հրատապ մեկ անձ: Հարկ է նկատել, որ այդ գնման ձևի դեպքում գնումը կրկին կազմակերպվելու է էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, որին հնարավորություն ունեն մասնակցելու բոլոր ցանկացողները: Այսինքն՝ տվյալ գնման ձևը նույնպես հանդիսանում է մրցակցային ձև՝ ուղղակի շատ կարճ ժամկետներով, որին մասնակցելու հնարավորություն ունի ցանկացած անձ:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բժիշկներին հաջողվել է փրկել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը, ով սեպտեմբերի 12-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցումը եւ ուղեւորությունների սահմանափակումները:
Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը ժամը 17:55-ին Ա. Մ.-ն հայտնաբերվել է:
Ճանապարհաշինության կամ հիմնանորոգման աշխատանքներ կատարելիս շատ մեծ նշանակություն ունի ցուցանակների, ճանապարհային նշանների, գծանշանների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, որը ոչ միայն մեզ համար, այլև տուրիզմի զարգացման առումով կարեւոր է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Օրերս ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան։
Եվրախորհրդարանը (ԵԽ) հանդես կգա Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի հետաձգման օգտին, եթե դա կկանխի Brexit-ն առանց գործարքի կամ պահանջվի բրիտանական խորհրդարանի ընտրությունների անցկացման համար:
Այս պահին Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր մեկնարկած դատական նիստում պաշտպանական կողմի՝ նախագահ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության ներկայացումից հետո դատախազական կողմը հանդես է գալիս առարկություններով։ Նրանք նշում են, որ ՍԴ որոշումից չի բխում, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, և գործառութային անձեռնմխելիության հարցը պետք է կարգավորվի Քրեադատավարական օրենսդրության շրջանակներում։
Էմմա Հարությունյանի տղային՝ Արա Խաչատրյանին, արդեն 8 տարի է՝ առևանգել են: Նա այսօր եկել էր Կառավարության մոտ՝ վարչապետին խնդրելու, որպեսզի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին նորից հանձնարարական տա՝ գտնելու իր տղային: Ասում է՝ մեկ անգամ արդեն հանձնարարական տվել է, բայց «սայլը տեղից չի շարժվում»:
«Կարծում եմ՝ հաշվի է առնվել նաև ընդհանուր առմամբ նրա կոշտ և ագրեսիվ կեցվածքը, որովհետև ԱՄՆ նախագահը, ըստ ամերիկյան մամուլի, նրան մի քանի անգամ մեղադրել է նրանում, որ Բոլթոնը ցանկանում է բոլոր երկրներին ռմբակոծել, իսկ ԱՄՆ նախագահին ներկայումս, ինչպես երևում է, դա պետք չէ»:
Ստուգմամբ զբաղվում ԱՀ քննչական կոմիտեն:
Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերոնշյալը ցանկացել է փոխանցել դատապարտյալ Ս. Ն.-ին։
Ազգային ժողովում մեկնարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունը: Առաջադրված է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Եկեք պայմանավորվենք, որ ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ կարճ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 15-ի ցերեկը, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Սա քաղաքական հետապնդում է, և սա արվում է տվյալ դեպքում մի մարդու նկատմամբ, որը և Ղարաբաղում, և Հայաստանում… Եթե նախկին նախագահի նկատմամբ նման չարաշահումներ կարող են թույլատրել… Դատախազության համար, ես մի բան եմ հասկանում, օրենքը ոնց որ պլաստիլին լինի. ոնց ուզես, մեկնաբանես, թեկուզ օրենսդրական նախաձեռնության իրավունք ընդհանրապես չունեն։ Հիմա սա է վիճակը»։
Նոր գեներալներ են վկայություն տալու, Երկրապահի անդամներ, օլիգարխներ և նրանց թիկնապահներ, «պատահական անցորդներ», քննիչներ ու դատախազներ և այլն:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բողոքարկել է Արա Մինասյանի հայցով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որով իրեն պարտավորեցվել էր ներողություն խնդրել։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ վերաքննիչը գործը վարույթ է ընդունել։