«Հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի այն կետին, որ ոստիկանությունը ստիպված լինի միջամտություն ցուցաբերել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարն ապաշրջափակված չէ, Փաշինյանի խնդրանքին ի պատասխան՝ հանքի ճանապարհը չբացվեց, ինչպե՞ս եք լուծելու հարցը՝  «տանկե՞ր եք մտցնելու»․ հարցրինք իշխող ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։

«Բացարձակ անընդունելի եմ համարում նման ձեւակերպումը, այդ գործիքակազմը երբեք ու երբեք չի կարող հարիր լինել ներկա կառավարությանը։ Դա ընդհանրապես չի կարող քննարկվել, սա պարզապես սադրիչ արտահայտություն է, որի կարիքը չկա»։

Իսկ ի՞նչ եք անելու։ «Հույս ունեմ՝ վարչապետի խոսքը բավականին համոզիչ էր, փաստարկված ե՛ւ բնակիչների համար, ե՛ւ բնապահպանների, ովքեր, իմանալով ճանապարհային քարտեզն ինչպես է լինելու, պիտի որ վստահ լինեն, որ բնությանն ու բնակչությանը չի կարող այս ճանապարհով վնաս կամ վտանգ սպառնալ։

Հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի այն կետին, որ ոստիկանությունը ստիպված լինի միջամտություն ցուցաբերել»։

Իսկ եթե շարունակեն պաշարել, միջամտությո՞ւն է լինելու։ «Ես չգիտեմ, որոշումներ կայացնելը մեր տիրույթում չէ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30