Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո-2019» 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ:
«Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան. գազի գնի խնդիր գոյություն ունի, գոյություն ունեն տնտեսական շատ լուրջ խնդիրներ՝ հենց նույն վարորդական իրավունքների հետ կապված, էլ չեմ ցանկանում խոսել զենքի վաճառքի, ռազմական տվյալներ ստանալու մասին՝ Ադրբեջանի գործոնը հաշվի առնելով»:
Ղրղզստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն (նստավայրը՝ Նուր-Սուլթան) իր հավատարմագրերը հանձնել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին (Жээнбеков Сооронбай Шарипович):
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կառավարության նիստում «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի շուրջ ակտիվ քննարկում էր ծավալվել։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները գողության փորձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։
Նշվում է, որ երբ հյուրանոցի աշխատակիցները մտել են սենյակ, նկատել են, որ ռուս զբոսաշրջիկ Ռավլի Խիսամուտդինովը գետնին անշարժ պառկած է եղել: Շտապ օգնության բժշիկների զննության արդյունքում պարզվել է, որ 66-ամյա ռուսաստանցի զբոսաշրջիկը մահացել է:
2014 թվականից է գործում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգը: Այս համակարգի ներդրման հիմնական նպատակը միասնական սկզբունքների վրա հիմնված վարձատրության համընդհանուր կարգավորումների ապահովումն էր, որը պետք է վերացներ տարբեր պետական մարմինների համար՝ մինչ այդ առկա վարձատրության չափերի անհիմն մեծ շեղումները:
Օրերս ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզներից մեկը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Շիրակամուտ գյուղի տներից մեկում գողեր կան։
Կառավարությունը Պաշտպանության նախարարությանն ամրացված` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց 28 հասցեում գտնվող, 408.146.000 դրամ հաշվեկշռային արժեքով, 4309,1 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը, 1621,6 քմ օժանդակ շինությունները, 617,4 գծամետր պարիսպը և դրանց զբաղեցրած 2,17585 հեկտար մակերեսով հողամասը ետ կվերցնի և կամրացնի Ազգային անվտանգության ծառայությանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժին՝ դատարանին հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Քաղաքական զարգացումների բովանդակությունը հաճախ հասնում է մարազմատիկ էպիլոգների, որոնք իրենց հերթին՝ լուրջ խորհելու տեղիք են տալիս։ Այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար օգտագործում է քաղաքական մանևրելու հնարավոր բոլոր տարբերակները, դրանում համոզվել ենք քանիցս։
«Փաստացի այս պահին որևէ տեղեկություն չունեմ, չգիտենք՝ որևէ գործընթաց տեղի ունենո՞ւմ է, թե՞ ոչ, մենք սպասում ենք, որպեսզի խելամիտ ժամանակահատվածում հստակ պարզաբանում լինի, որից հետո էլ մենք կտանք մեր գնահատականները»,- նշեց Կարապետ Պողոսյանը։
Արամ Հարությունյանը իրեն թուրք ասող և երեխային անիծող կնոջը հարվածել է, իսկ նրան ոստիկանների աչքի առջև հարվածեց մի տղամարդ. news.am
Թուրքիայում ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցությունը հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների ընդամենը 37 տոկոսն է սատարում կառավարման նախագահական համակարգը:
Երևանում սեպտեմբերի 12-ին բացվեց «Արմենիա էքսպո-2019»-ի 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ոչինչ չէր գործում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի այն տարածքներում, որոնց տեղում պետք է լինի «Հայր և որդի Երեմյանների» ռեստորանը: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:
Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը «Մարտունի» բժշկական կենտրոնի ստոմատոլոգիական բաժանմունքում գողացել է մի կնոջ բջջայիննը՝ պատճառելով 100,000 դրամից ավելի վնաս։
25 տարի առաջ ժամկետային զինծառայող Մխիթար Սողոյանը, ով ծառայել է Արցախում, անհետ կորել է։ Այս տարիների ընթացքում ընտանիքի անդամները նրանից որևէ տեղեկություն չունեն, բազմաթիվ դռներ են բախել՝ հասկանալու համար, թե որտեղ է իրենց որդին, սակայն ապարդյուն։
«Բանկը հույսը դրել է պետության վրա, որպեսզի պետությունը տվյալ ծրագրի մանրամասները տարածի, վարկային միջոցներ ու շահառուներ ներգրավի, սակայն շատ ֆերմերների հետ զրուցելուց հետո հասկանում ենք, որ բանկերն առհասարակ «արգելափակում» են նրանց, ովքեր դիմում են այս ծրագրի շրջանակներում վարկ տրամադրելուց»:
«Ես պետք է պարզաբանեմ. ես այդ դրվագը չեմ հիշում: Կարծում եմ, որ մեր հանրությունը գիտի, որ այն ժամանակահատվածներում, երբ որ թե՛ զինվորները կամ տարբեր անձինք եղել են հիվանդանոցներում, ես երբևիցե անտարբեր չեմ անցել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ «Փաստերի ստուգման հարթակ» նախագիծն իր կայքում անդրադարձել է իմ հայտարարությանը, կապված Ազգային Ժողովի անարդյունավետ գործուղումների և տարվա կեսից այդ գործուղումների համար կառավարության կողմից հատկացված հսկայական գումարների հետ:
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր քաղաքացիներին՝ զգուշացնելով, որ, եթե որևէ պոլիկլինիկայում իրենց վախեցնեն, պարտադրեն պատվաստվել կամ պատվաստել իրենց երեխաներին, ապա անմիջապես կապ հաստատեն իր հետ։
Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից ստեղծվելիք նոր կուսակցությունների վերաբերյալ կուլիսային խոսակցություններին:
«Տարօրինակը, գիտե՞ք, ինչն էր, որ հանրահավաքը, այսպես ասենք, եղել է Քաղաքապետարանի դիմացի հրապարակում, իսկ այ, բախումները՝ Լեոյի փողոցում։ Եվ քննչական մարմինների կողմից որևէ քայլ չի արվել՝ պարզելու, թե ով է այդ մարդկանց տարել, հասցրել Լեո փողոց։ 500 մետր ավելի հեռու»։
Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, ձմռանը Մադրիդի «Ռեալը» կարող է հրաժեշտ տալ Թոնի Կրոսին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու համար:
«Ծանր թեմա է, բայց պետք է խոսել: Մարտի 1-ի զոհերի հարազատներին վարչապետ Փաշինյանը բյուջեից յուրաքանչյուրին 30 միլիոն դրամ է տրամադրել: Հիշեցնում եմ. անհայտ է, թե 2008թ. մարտի 1-ին ովքե՞ր են սպանել 10 մարդու և քրեական գործի շրջանակներում սպանելու կամ սպանության հրահանգ տալու գործով որևէ մեղադրյալ չկա»:
Արցախի Հանրապետության տարածքում կանխվել է ԻԻՀ-ից 4,2 կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք:
Ազգային ժողովը Հասմիկ Ղահրամանյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Այս մասին սեպտեմբերի 12-ին ընթացող ԱԺ նիստում հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: