«Նրանք, ովքեր պնդում էին, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա որևէ պատասխանատվություն կրելո՞ւ են». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է եւ ամեն պահի կարող է փլվել:
Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված լիներ, որովհետեւ հանքի շրջանում 4 բալ երկրաշարժ է գրանցվել:
Հենց սա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ մինչեւ վերջ գնալ ճշմարտության հետեւից: Այդ օրերին կառավարության վրա շատ մեծ ճնշում կար՝ դադարեցնել Թեղուտի հանքի աշխատանքը: Եթե այդպես վարվեինք, ավելի քան 900 մարդ կրկին կմնար առանց աշխատանքի, իսկ չշահագործվող հանքը ավելի մեծ պրոբլեմ կդառնար, որովհետեւ չէր լինի նրա համար պատասխանատու որեւէ սուբյեկտ, որի առաջ հնարավոր կլիներ պահանջներ դնել, այդ թվում անվտանգությունն ու բնապահպանական նորմերն ապահովելու իմաստով:
Եւ մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով. Տեսչական մարմինները գնացին եւ մանրամասն ստուգում իրականացրին, որի արդյունքում եզրակացրին, որ պատվարի փլուզման վտանգ չկա եւ նախորդ օրվա երկրաշարժը ապացուցեց այդ պնդման ճշմարտացիությունը:
Սրանից հետո հանքը շահագործողի առաջ դրվեց պահանջ՝ իրականացննել պոչամբարի պատվարի փորձաքննություն եւ ապահովել դրա երկարաժամկետ անվտանգությունը:
Եթե այս պայմանը ապահովվի, հանքը կշահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր չգա, եթե այս պայմանը չապահովվի, հանքը չի շահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր գա: Սա է ճշմարտության իրավական ճանապարհը:
Իսկ նրանք, ովքեր պնդում էին, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա որեւէ պատասխանատվություն կրելո՞ւ են: Իհարկե՝ ոչ: Որովհետեւ նրանք ամեն ինչ կարող են պնդել:
Իսկ եթե կառավարությունը ճնշումներին տրվեր՝ որեւէ պատասխանատվություն կրելո՞ւ էր: Իհարկե, այո: Առնվազն՝ Հայաստանի ներդրումային վարկանիշը նվազեցնելու, գործազուրկ մնացած 940 աշխատողների, նվազած հարկերի եւ տնտեսական ցուցանիշների համար»:
Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է եւ ամեն պահի…
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Mittwoch, 11. September 2019