Ամուլսարի հանքի կողմնակից ջերմուկցիները լռում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի հանքի կողմնակից ջերմուկցիները, որոնք զրկվել են բարձր վարձատրվող աշխատանքից, լռում են։ Լռում է նաեւ «Ջերմուկ աշխարհ»՝ նախկին «Լեչկամիսիայի» առողջարանը, որը 3 տարի առաջ պայմանագիր է կնքել, շենքը տրամադրել «Լիդիանին»՝ վերակառուցման, որ ապագայում իր աշխատակիցներին տեղավորի այնտեղ։ Սենյակները քանդել են, սակայն աշխատանք չեն սկսել:
Դատի՞ եք տվել նրանց։ «Դատական պրոցես է ընթանում, սակայն որեւէ բողոք, պրետենզիա չունենք «Լիդիանի» նկատմամբ, ցանկանում ենք հարցը հաշտությամբ լուծել, որովհետեւ իրենք եւս մեղավոր չեն այս վիճակի համար, սպասողական վիճակում են, ինչպես մենք բոլորս։ Չգիտեն` կաշխատե՞ն, թե՞ ոչ, որ շարունակեն առողջարանի վերակառուցման աշխատանքները»,- ասաց առողջարանի պատասխանատուն: Ցանկանո՞ւմ եք, որ բացվի հանքը։ «Իմ ցանկությունից չի կախված. որոշողը մենք չենք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: