
Ճանապարհա-տրանսպորտային պատահար՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին. կան վիրավորներ

Սեպտեմբերի 11-ին ժամը 16:00-ի սահմաններում Ք. Ա.-ն վարելով «Լանդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ, նույն Ն. Ռ.-ն և Ռ. Պ.-ն ստացած մարմանական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում ԱՀ քննչական կոմիտեն:
Արցախի Հանրապետության ոստիկանություն