ԵՄ-ի խորհուրդը կես տարով երկարացրեց հակառուսական անհատական պատժամիջոցները
ԵՄ-ի խորհուրդը սեպտեմբերի 12-ին որոշում է ընդունել վեց ամսով երկարացնել անհատական սահմանափակիչ միջոցները Ռուսաստանի այն քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ , որոնց Եվրամիությունում մեղսակից են համարում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության խախտմանը կամ դրա սպառնալիքին», տեղեկացնում է«Ինտերֆաքս»-ը:
«Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցումը եւ ուղեւորությունների սահմանափակումները: Ներկայում դրանք կիրառվում են 170 ֆիզիկական եւ 44 իավաբանական անձանց նկատմամբ: Համապատասխան տեղեկատվությունը եւ ցուցակում այդ անձանց ընդգրկման պատճառների բացատրությունը նորացվել են ըստ անհրաժեշտության»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տարածվել է Բրյուսելում: