
«Մենք ճանապարհային ցուցանակներ ենք տեղադրում, մարդիկ դրանք տանում ձյուն են մաքրում». Պապիկյան

Ճանապարհաշինության կամ հիմնանորոգման աշխատանքներ կատարելիս շատ մեծ նշանակություն ունի ցուցանակների, ճանապարհային նշանների, գծանշանների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, որը ոչ միայն մեզ համար, այլև տուրիզմի զարգացման առումով կարեւոր է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նկատեց, որ այդ հարցում խնդիր կա: «Մենք տեղադրում ենք ցուցանակները, խնդիրը լուծում ենք, բայց մեր անբարեխիղճ քաղաքացիները դրանք օգտագործում են այլ նպատակներով՝ ձյուն մաքրելու համար կամ որպես թոնրի կափարիչ: Ոստիկանությունը պետք է հետևողական լինի այս հարցում»,- ասաց Պապիկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ լինում են դեպքեր, երբ տեսնում ես, որ ցուցանակները որպես թիրախ են օգտագործում և կրակում են վրան: