
ԱԺ-ն քննարկում է Ավիացիոն միջազգային բյուրոյի ստեղծման համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը

Ազգային ժողովը քննարկում է «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Կառավարության նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
«Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է՝ ապահովելու ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ, մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված չափանիշների: Հաշվի առնելով ՀՀ-ում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը, նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք մարմնի կատարմանը»,- ասաց փոխնախարարը: