Արսեն Թորոսյանը բողոքարկել է դատարանի որոշումը և չի պատրաստվում ներողություն խնդրել Արա Մինասյանից
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բողոքարկել է Արա Մինասյանի հայցով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որով իրեն պարտավորեցվել էր ներողություն խնդրել։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ վերաքննիչը գործը վարույթ է ընդունել։
Հարցին՝ այսինքն՝ ներողություն չե՞ք խնդրելու, Թորոսյանը պատասխանեց. «Արդեն ասել եմ, որ իմ ասած ամեն ինչն ուժի մեջ է»։
Թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում չարաշահումները ո՞ր նախարարի օրոք էին եղել, Ա.Թորոսյանը նշեց, որ իրենց կողմից իրականացված ստուգումը 2016-2018 թթ. համար էր, հետո Քննչական կոմիտեն ավելի խորացրել էր ստուգումը, բայց ինքը տեղյակ չէ, թե ինչքան։ Նա ենթադրեց, որ ստուգվել է 2014-2016 թթ. ևս։