
Թուրքիայում նախագահական համակարգին աջակցում է քաղաքացիների 37 տոկոսը

Թուրքիայում ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցությունը հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների ընդամենը 37 տոկոսն է սատարում կառավարման նախագահական համակարգը:
Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Քաղաքացիների 54 տոկոսը կարծում է, որ նախագահական համակարգը անարդյունավետ է Թուրքիայի համար:
Հունիսի 24-ի ընտրություններին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայն տված քաղաքացիների 78 տոկոսն է արդյունավետ համարում նախագահական համակարգը:
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 53.8 տոկոսը գտնում է, որ Թուրքիան պետք է վերադառնա կառավարման խորհրդարանական համակարգին: