Բաժիններ՝

«Մտածում եմ, որ այստեղ կոնկրետ քաղաքական պատվեր կա». Գյումրիի խանութում տեղի ունեցած միջադեպը դեռ պարզաբանված չէ

Սեպտեմբերի 9-ին Գյումրիի խանութներից մեկում ոստիկանության իրականացրած գործողությունների հետ կապված՝ խանութի սեփականատերը դեռևս սպասում է պարզաբանումների։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց սեփականատիրոջ ընկերը՝ Կարապետ Պողոսյանը, ով  համացանցում օրեր առաջ բարձրաձայնել էր միջադեպի մասին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ֆեյսբուքյան օգտատերերից Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ոստիկանները քաշքշելով խանութից դուրս են բերում աշխատակիցներին։ Տեսանյութին կից նրա գրել էր, որ այդ գործողությունները տեղի են ունեցել իր ընկերոջ՝ ընդդիմադիր Գարիկի՝ «Շեկոյի» խանութում, որը գտնվում է Գյումրիում։

«Փաստացի այս պահին որևէ տեղեկություն չունեմ, չգիտենք՝ որևէ գործընթաց տեղի ունենո՞ւմ է, թե՞ ոչ, մենք սպասում ենք, որպեսզի խելամիտ ժամանակահատվածում հստակ պարզաբանում լինի, որից հետո էլ մենք կտանք մեր գնահատականները»,- նշեց Կարապետ Պողոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ այս պահին խանութն աշխատում է, և ամեն ինչ բնականոն հունով է ընթանում, քանի որ որևէ մեկի գործողությունը չի կարող խաթարել իրենց աշխատանքները։

Կարդացեք նաև

«Միանշանակ մտածում եմ, որ այստեղ կա կոնկրետ քաղաքական պատվեր, անկեղծ ասած՝ նաև ոստիկանության այս լռությունը, և ընդամենը մեկ պարզաբանում, թե դեպքն ուսումնասիրում են, ավելի են համոզում, որ ես ճիշտ եմ։ Մինչև այսօր մենք ոստիկանության կողմից որևէ գործողություն չենք տեսել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Ոստիկանությունից նշում են, որ այս պահին դեպքի առնչությամբ տեղի է ունենում ուսումնասիրություն։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս