Բաժիններ՝

Երիտասարդ կինը «Մարտունի» բժշկական կենտրոնից գողություն է կատարել

Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը «Մարտունի» բժշկական կենտրոնի ստոմատոլոգիական բաժանմունքում գողացել է մի կնոջ բջջայիննը՝ պատճառելով 100,000 դրամից ավելի վնաս։

Մարտունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում ապրող 30-ամյա մի կին։

Կասկածվողը հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ոստիկաններին ներկայացրել հափշտակված բջջայինը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս