Բաժիններ՝

Մանչեսթերյան դերբիում հաղթեցին «քաղաքայինները»

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հերթական տուրում կայացավ մրցաշարի ամենասպասված խաղերից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ընդդեմ «Մանչեսթեր Սիթի»-ին:

Առաջին կեսում թե «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, թե «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստները զգոն էին, առավել շատ ուշադրության կենտրոնում պահելով պաշտպանությունը և հիմնական շեշտը դնում էին արագ հակագրոհների վրա: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսում «քաղաքայիններն» իրենց շանսն օգտագործեցին 54-րդ րոպին, երբ Իլկան Գյունդոգանի փոխանցումից հետո Սիլվան բացեց խաղի հաշիվը: Շատ չանցած՝ 66-րդ րոպին, Ստերլինգի փոխանցումից հետո Սանեն նաև կրկնապատկեց հաշվի տարբերությունը:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 89 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլ»- ունի 88 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930