Բաժիններ՝

Աննա Հակոբյանը ցավակցել է Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ

Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ:

«Խորը վշտով տեղեկացա, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է մեր գործընկեր, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը: Լրագրողական համայնքը կորցրեց պրոֆեսիոնալ խմբագրի, լավ ընկերոջ և քաղաքացու:

Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Տիգրան Ֆարմանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին, կիսում նրանց վիշտը»,- ասված է հեռագրում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս