Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի, ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքային օրերի տեղափոխությունների դեպքում ՀՀ վարչապետի աշխատակազմն առնվազն մեկ ամիս առաջ հանդես կգա հայտարարությամբ:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մոտ է ակումբ վերադառնալուն: «Կարմիր սատանաներն» իրենց նախկին ֆուտբոլիստին առաջարկել են մարզական տնօրենի պաշտոնը:
ՀՀ դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ընտանեկան բռնության դեմ քրեաիրավական պայքարի հիմնական արդյունքները:
«Հանրապետություն, հառա՜ջ» կառավարող կուսակցությունը վայելում է ֆրանսիացիների ամենամեծ պաշտպանությունը Եվրախորհրդարանի (ԵԽ)՝ մայիսին կայանալիք ընտրությունների նախապատրաստման շրջանում:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին հյուրընկալել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի երեւանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային եւ ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանին:
Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՀՀ կառավարության և տարբեր շահագրգիռ խմբերի ներկայացուցիչներն ապրիլի 30-ին մասնակցել են «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի մեկնարկային սեմինարին և քննարկել ծրագրի գերակայությունները և իրականացման համար անհրաժեշտ հաջորդ քայլերը։
«Այս պայմաններում մենք հիմք չունենք պնդելու, որ պարբերական բնույթ կրող խնդիրներ են։ Տեսեք, սա ինչ-որ առումով համակարգի դիմադրություն է կոռուպցիայի դեմ պայքարին, որովհետև ԱԱԾ-ն, ի տարբերություն այլ մարմինների, ինքնամաքրում չի արել»։
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ապրիլի 30-ին Երևանում կայացած նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը:
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին մտադիր է շարունակել աշխատանքը թիմի հետ հաջորդ մրցաշրջանում:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը որևէ հիմք չի տեսնում իր տեղակալ Արամ Մանուկյանի աշխատանքից հեռացման համար:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն օրերս ներկայացրել է Աբու Դաբիում տեղի ունեցած «Bett Middle East Leadership Summit & Expo» բրիտանական գիտաժողով-ցուցահանդեսին:
Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ Սամուել Բենշեթրիի «Մինուս երկու» ստեղծագործությունը պատմում է անբուժելի հիվանդ, սակայն ապրելու հետաքրքրությունը չկորցրած երկու տղամարդու մասին, որոնք կյանքի վերջին օրերին փորձում են վայելել այն, ձգտում են ազատության ու երջանիկ ակնթարթների:
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի որոշ դրույթներին առնչվող կառավարություն-քաղաքացիական հասարակություն ամփոփիչ քննարկմանը:
Երևանի Կենդանաբանական այգու 2019 թ.-ի տարեշրջանի բացումը կկայանա մայիսի 1-ին. ժամը 11։00-ից Կենդանաբանական այգու հանրային տարածքում կմեկնարկեն Երևանի քաղաքապետարանը և այգու կողմից կազմակերպվելիք համերգային միջոցառումները, երեխաներին շուրջպարի կհրավիրեն հեքիաթների և մուլտֆիլմերի ուրախ հերոսները, իսկ մանկական խմբերի կատարումները կհնչեն մինչև ժամը 14։30-ը:
Հասկանալի է, իհարկե, նախարար Զեյնալյանի՝ նախորդ իշխանություններին փնովելու հաշվին իրեն դեմոկրատ նախարար ներկայացնելու գայթակղությունը, սակայն, որքան էլ նախարարը գերագնահատի իր կարողությունները, նրա աշխատանքի արդյունքները բոլորիս աչքի առջև են։
Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի նախագիծը ներկայումս գտնվում է Կառավարությունում և առաջիկայում այն կներկայացվի Ազգային ժողով:
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը փոփոխություններ է իրականացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և 2019 թվականի մայիսի 5-ից սկսած Երևան քաղաքի բոլոր խնդրահարույց խաչմերուկներում խաչաձև գծանշումներ կարվեն:
Անցյալ տարվա հուլիսից ի վեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ավելի քան 950 մարդ է մահացել էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով:
«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն իր դիմումի համաձայն չվճարվող արձակուրդի է մեկնել: Այս մասին 168.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 5
Օրերս Մոսկվայում անցկացվել է դետեկտիվ ֆիլմերի և իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 21-րդ փառատոնը։
«Մեծ մասը բանկերի սև ցուցակում են, մի մասի դուռն էլ արդեն թակում է ԴԱՀԿ-ն: Շատերի՝ հարկադիր պարապուրդի համար տրվող աշխատավարձն էլ կամ «ՎՏԲ-Հայաստան» բանկն է պահում միանգամից, կամ էլ ԴԱՀԿ-ն է կալանք դնում»,- 168.am-ի հետ զրույցում ասացին պղնձաձուլական գործարանի աշխատակիցները:
«Այսօր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության և էթիկայի սահմաններից, իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբանին, այլև բարեկրթության տարրական կանոններին տիրապետող ցանկացած անձի:
Ա.Սեփխանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Եղեգիս խոշորացված համայնքի ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հրավիրում է հանրային բանավեճի, որպեսզի ասի այն ամենը, ինչ մտածում է պատգամավորի մասին։ Այս մասին Տիգրան Եղոյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով ապրիլի 27-ին Եղեգնաձորում պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 30-ին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի, շրջվարչակազմերի ղեկավարների, ինչպես նաև պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի ընթացքում հակահրդեհային և հակակարկտային կանխարգելիչ միջոցառումների անվտանգ կազմակերպման հարցերը:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»: Այսպիսի տեղեկություն ունի El Chiringuito-ն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը: