Բաժիններ՝

Սարին հայտնել է «Միլանին», որ մտադիր չէ հեռանալ «Չելսիից»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին մտադիր է շարունակել աշխատանքը թիմի հետ հաջորդ մրցաշրջանում:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, իտալացի մասնագետն իր ցանկության մասին տեղեկացրել է «Միլանի» ղեկավարությանը, որն ավելի վաղ մարզչին դիտարկում էր՝ որպես Ջենարո Գատուզոյի փոխարինող:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա Գատուզոյին: Սարին համարվում էր ամենացանկալի թեկնածուն գլխավոր մարզչի պաշտոնում: Իտալացու ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ռոման»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930