Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:
Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել է Եվրամիության պաշտպանության եւ անվտանգության ամրապնդումը ռազմավարական հինգ գերակայություններից առաջինը դարձնել 2019-2024 թվականների հաջորդ հնգամյա քաղաքական ցիկլում:
2019 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:
Նոյեմբերյանի հիվանդանոցի հերթապահ բժշկուհին էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մոտ տեղափոխված պայմանագրային զինծառայողի գիտակցությունը տեղն է եղել, հարցերին նա պատասխանել է, սակայն մի փոքր ուշացումով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կապիտալ վերանորոգվող մի շարք բնակելի շենքերի շինհարթակ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին ու կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ ծրագրերը բարձր որակով եւ նախանշված ժամկետներում ավարտելու ուղղությամբ:
Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականի աշնանը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանի հանդիսավոր նիստում, որը նվիրված էր Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյա հոբելյանին:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ անդրադառնալով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանին և նրա հեղինակային հաղորդաշարին։
Վենեսուելայի զինված ուժերը հավատարիմ են մնում նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 6-ից վերսկսվում է, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացը՝ 5.000 դրամի չափով տուգանք կիրառմամբ:
Ռուսաստանը հանդես է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար:
«Բոլոր 13 հարցերի առնչությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- այսօր Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ամփոփումից հետո տված ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընթացող տեխնիկական բնույթի երկխոսությանը։
Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության վերնախավի՝ խմբակցության ղեկավարի և մշտական հանձնաժողովների նախագահների հանդիպումը:
Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին հավաքել է ընտրողների ձայների 73,22 տոկոսը եւ ընտրվել ուկրաինական պետության նախագահի պաշտոնում:
«Մեր համար առաջնահերթ հարցերից մեկը էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորումն է»,- այսօր Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ամփոփումից հետո տված ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններին։
«Հայաստանը հետաքրքրված է միության արդյունավետության բարձրացմամբ և պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը այդ նպատակի համար»,- այսօր Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ամփոփումից հետո տված ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով՝ ինչպես միության դերին, այնպես էլ՝ նիստի օրակարգում ներառված հարցերի շարքին։
Միջոցառումները, որոնք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարվել են «դեղին բաճկոնավորների» ակցիաներին ի պատասխան, 17 մլրդ եվրո կնստեն երկրի բյուջեի վրա:
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին զինծառայող է ծանր վիրավորվել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր մանրամասներ է ներկայացրել:
Այսօր ՀՀ վարչական դատարանում դատավոր Սերգեյ Հովակիմյանի նախագահությամբ սկսվեց Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի լրագրողներ Լիանա Կարապետյանի և Սիրանույշ Մուրադյանի՝ ընդդեմ հեռուստառադիոխորհրդի կայացրած որոշման հայցի քննության նախնական լսումը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի նավթ մատակարարել, չնայած պատժամիջոցներին, եւ ԱՄՆ-ը գիտի այդ մասին։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք:
42 հազարից ավելի մարդիկ են հարկադրված եղել լքել իրենց տները զինված հակամարտության պատճառով, որն ապրիլի 4-ին սկսվել է Տրիպոլիի շրջանում:
Այսօր Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը ցույց տվեց մի լուսանկար և հարցրեց, թե լուսանկարում ինչ կոստյում է կրում Սանասարյանը և ինչ արժե այն։
Ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ը, 5-ին հյուսիսային շրջաններում, 3-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ կայացավ մեր հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում իմ տված հարցերի սպառիչ և համոզիչ պատասխաններ Հայաստան – Ռուսաստան, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին այդպես էլ չեն հնչել ոչ իմ, ոչ էլ ժողովրդի համար:
«Ես ասացի, որ ինձ նման նախազգուշացում է եղել, որ նման դաշտ եմ մտնում։ Աշխատակիցների կողմից, ովքեր տեղյակ են, թե այդ դաշտում 40-41 տոկոսն ում է պատկանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով նախկինում արված իր հայտարարություններին, թե իրեն զգուշացրել են ինչ-որ «դաշտ» չմտնելու մասին։
Մեր տեղեկություններով՝ օրակարգում «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումն է՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին։
Լիբանանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքան Չաքըլը Լիբանանի կառավարությունից պահանջել է իրավական գործողություններ սկսել ապրիլի 24-ին Բեյրութում հայերի կողմից կազմակերպված ցույցի ընթացքում թուրքական դրոշը վառելու առնչությամբ։
ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց Արցախում մարդու իրավունքներին առնչվող հարցերը միջազգային կառույցներում հայաստանցի պատգամավորների օգնությամբ բարձրացնելու համար միասնական օրակարգ ձևավորելու հարցը:
Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առնչվում են հասարակության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Հայաստանի կառավարությունն իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որոնց նպատակն, անշուշտ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է, որն հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա։
«Տարբեր կասկածներ ունեմ, բայց չեմ ուզում դրա մասին խոսել։ Դուք տեսաք, որ ես շարունակում եմ իմ հարգալից վերաբերմունքը հատկապես վարչապետի նկատմամբ. շատերը վարչապետից ակնկալում են, որ արդարադատություն պետք է իրականացնի, բայց նրա ֆունկցիան չէ… ո՛չ դատախազի, ո՛չ էլ քննիչի, ո՛չ էլ դատարանների, և առաջարկում եմ՝ էդ հարցով իրեն մի դիմեք»։