Բաժիններ՝

Կոնգոյի ԴՀ-ում էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 950-ը

Անցյալ տարվա հուլիսից ի վեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ավելի քան 950 մարդ է մահացել էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

«Իրադրությունը 2019 թվականի ապրիլի 29-ի դրությամբ հետեւյալն է. ընդամենը 1466 (վարակման) դեպք՝ 1400-ը՝ հաստատված եւ 66-ը՝ հնարավոր, 957 մահացած եւ 411 բուժված»,-ասված է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան:

Կոնգոյի ԴՀ-ում էբոլայի ներկայիս բռնկում սկսվել է 2018 թվականի հուլիսի վերջին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս