Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Ֆերդինանդին պաշտոն է առաջարկել

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մոտ է ակումբ վերադառնալուն: «Կարմիր սատանաներն» իրենց նախկին ֆուտբոլիստին առաջարկել են մարզական տնօրենի պաշտոնը:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ 40-ամյա Ֆերդինանդն արդեն հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի հետ՝ նշանակման մանրամասները քննարկելու համար: Հաղորդվում է, որ նա կգլխավորի ակումբի տրանսֆերային քաղաքականությունը՝ սերտորեն համագործակցելով գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում էր Ֆերդինանդին ակումբի աշխատանքների մեջ ներգրավել դեռ 4 տարի առաջ, երբ ֆուտբոլիստն ավարտեց կարիերան, բայց Ռիոյի անձնական հանգամանքները թույլ չտվեցին դա անել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս