Բաժիններ՝

Մակրոնի կուսակցությունը հարցման արդյունքներով Ֆրանսիայում առաջատարն է ԵԽ-ի ընտրություններից առաջ

«Հանրապետություն, հառա՜ջ» կառավարող կուսակցությունը վայելում է ֆրանսիացիների ամենամեծ պաշտպանությունը Եվրախորհրդարանի (ԵԽ)՝ մայիսին կայանալիք ընտրությունների նախապատրաստման շրջանում: Այդ մասին են վկայում Le Figaro թերթի կայքում հրապարակված հարցման արդյունքները, որն այդ թերթի, RTL ռադիոկայանի եւ LSi հեռուստաալիքի համար կատարել են Harris Interactive եւ Epoka ծառայությունները։

Հարցման համաձայն՝ Մակրոնի կուսակցության նկատմամբ իր համակրանքի մասին հայտարարել է հարցվածների 23,5 տոկոսը: Ֆրանսիայի ընտրազանգվածի համար երկրորդ տեղում է Մարին Լը Պենի «Ազգային միավորումը»՝ պաշտպանության 21 տոկոսով:

Ներկայիս տվյալները համանման են այն տվյալներին, որոնք այս նույն ծառայությունները մեկ ամիս առաջ ստացել էին նույնպիսի հարցման ընթացքում:

Ցուցանիշը, սակայն, փոխվել է «Հանրապետականներ» կուսակցության աջ կենտրոնամետների համար՝ մեկ տոկոսային կետով՝ 14,5 տոկոս:

Միեւնույն ժամանակ հարցումը ցույց է տվել, որ Եվրախորհրդարանի ընտրությունների նկատմամբ ֆրանսիացիների հետաքրքրությունն սկսում է աճել. ընդհանուր առմամբ այն կազմել է 61 տոկոս՝ մեկ շաբաթ առաջվա 57 տոկոսի դիմաց:

Հարցումը կատարվել է ապրիլի 27 – 28-ը Համացանցի միջոցով՝ ընտրական ցուցակներում գրանցված հազար 52 մարդու ներկայացուցչական ընտրանքի հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930