Բաժիններ՝

Մայիսի 5-ից տուգանվելու են խաչմերուկների «վաֆլենման» գծանշումներին խախտում անողները

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը փոփոխություններ է իրականացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և 2019 թվականի մայիսի 5-ից սկսած Երևան քաղաքի բոլոր խնդրահարույց խաչմերուկներում խաչաձև գծանշումներ կարվեն:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

«Երբ մենք խաչմերուկներում «վաֆլենման» գծանշումներ արեցինք, հայտարարություն էինք տարածել, որ այդ ամենը փորձնական է, որպեսզի մեր վարորդները սովորեն դրանց: Այսօր արդեն ՃՈ-ն փոփոխություններ է ներկայացրել, և մայիսի 5-ից նորից խնդրահարույց խաչմերուկներում կարվեն գծանշումները, կտեղադրվեն ճանապարհային նշաններ»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ մայիսի 5-ից վարորդները կսկսեն նաև տուգանվել՝ 5000 դրամի չափով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930