Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությանը:
Պյատիգորսկում (Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամաս) ուժգին հրդեհ է բռնկել շուկայում:
«Ես՝ որպես պարոն Սանասարյանի պաշտպան, պնդում եմ, որ նրան առաջադրվել է հանիրավի մեղադրանք։ Նա որևէ արարք չի կատարել, ինչի համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, ես ասել ու կրկնում եմ՝ այո՛, շինծու մեղադրանք եղավ նրա նկատմամբ, և դա իրականացվեց ԱԱԾ դեպարտամենտի կողմից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դավիթ Սանասարյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը։ Նա ներկայացրեց դեպքերի ժամանակագրությունը։
Ապրիլի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Տոյոտա Լանդ Քրույզեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 199-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 64-ամյա ուղևորուհի Վերա Հովսեփյանը տեղում մահացել է:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Բիշքեկում /ՂՀ/ կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Ծաղկաձորի ճոպանուղու հարկային ստվերի մասին հարցը:
«Որ աղբյուրը, որ կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, խոսք եմ տալիս՝ էքսկլյուզիվ իրենց լրատվամիջոցում ձեռքս կկտրեմ։ Վստահ եմ, որ սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկություն է. արվում է նրա համար, քանի որ տեսնում են՝ կա ինձ վստահողների մի մեծ բանակ, որոնք չեն հավատում, որ ես կարող եմ որևէ ձևով կապ ունենալ կոռուպցիոն դրսևորումների հետ»:
«Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է վաճառել ՀԱՊԿ ակադեմիայի շենքը՝ այդ տարածքում գտնվող բնակելի տների տարածքների հետ՝ առանց հատուցելու բնակիչներին»,- այս մասին լրագրողներին հայտնեցին Այգեստան 11 փողոց 34/1, 34 հասցեների բնակիչներ Լիլիթ Ասատրյանն ու Էմմա Հակոբյանը:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոց:
«Եթե դուք կարծում եք, որ 85-90 հազարին ես անգիր գիտեմ, ես շնորհակալություն եմ հայտնում, բայց այդպիսի մեծ ակնկալիքներ մի՛ ունեցեք ինձնից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով ՔՈ դիմումը ԱԺ-ին և դատախազությանը` Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու պահանջով և ի պատասխան հարցի, թե գործարար Գագիկ Ծառուկյան կա՞ ՊԵԿ բազայում:
«Այն խմբագրությունը, որը կհրապարակի կաշառք վերցնելու տեսանյութ, այդ խմբագրությունում ձեռքս կկտրեմ». Դավիթ Սանասարյանի և փաստաբանների ասուլիսը՝ ուղիղ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ ապրիլի 30-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
«Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ ԱՄՆ-ը չի աջակցել Հայաստանին թավշյա հեղափոխությունից հետո պարզապես ճիշտ չէ՝ հատկապես այն պարագայում, երբ իշխանափոխությունից հետո Հայաստանին տրամադրվել է հավելյալ 14 միլիոն դոլար միայն վեց ամսվա ընթացքում։ Բողոքելու, մեղադրելու փոխարեն Փաշինյանը վերջապես պետք է սկսի աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»»։
168.am-ի հարցին՝ ինչպե՞ս կարող էր Ատոմ Ջանջուղազյանի նման մասնագետը շփոթել այդ տերմինները, Անանյանը պատասխանեց, որ Ա. Ջանուղազյանը հետո փորձել է շտկել իրեն՝ ասելով, որ դա հարկային վարչարարության հետ չի կապված, այլ օրենսդրության հետ է կապված.
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը հրաժեշտի եւ երախտագիտության ուղերձ է հղել ազգին: Գահից Ակիհիտո կայսեր հրաժարման արարողությունն ընթանում է Տոկիոյում՝ «Սեյդեն Մացու-նո-մա» կայսերական պալատի դահլիճում:
«Աներկբա է, որ մենք՝ իբրև բաց տնտեսություն ունեցող երկիր, չենք կարող մեր տնտեսության զարգացման հեռանկարը կապել երկրի ներքին սպառմանը կողմնորոշված ճյուղերի հետ և պետք է փորձենք բոլոր հնարավոր միջոցներով խրախուսել արտահանումը՝ դրանով կայուն նախադրյալներ ստեղծելով երկարաժամկետ տնտեսական աճի համար»,- ասաց Ա. Պողոսյանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կենտրոնական Ասիայի իրադրությունը եւ պայմանավորվել են 2020 թվականին իրենց զինվորականներին ուղարկել Հաղթանակի մոսկովյան զորահանդեսին:
Ապրիլի 24-25-ին Սիրիայի քրդաբնակ շրջանները փաստացի վերահսկող, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժերին»(ՍԺՈՒ) պատկանող լրատվամիջոցները տարածել են տեղեկատվություն, տեսանյութ՝ նշված կառույցի ներսում «Հայկական գումարտակի» ձևավորման մասին։
Քիչ առաջ Նարեկ Մալյանն իրազեկման ակցիա էր փորձում իրականացնել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որտեղ ընթանում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
«Այդ անձը հանդիսանում է «Սպայկա» ընկերության միակ հիմնադիրը, այդ բիզնեսը ստեղծել է երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, և գործընկերները ճանաչում են նրան, նրա հետ են աշխատում, և նրա կալանավորումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել»:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ապրիլի 30-ին պաշտոնապես հայտարարել է գահից Ակիհիտո կայսեր հրաժարման մասին:
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու մասին: Լրագրողների հետ զրույցում Դավիթ Ղազարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը նշեց, որ որոշումը իրենց համար անսպասելի էր:
Պետական եկամուտների կոմիտեն հարցազրույցի է հրավիրում բարձրագույն կրթությամբ (այդ թվում` ավարտական կուրսի ուսանողներին), համակարգչային հմտություններով ՀՀ քաղաքացիներին` ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար:
Արաբական միացյալ էմիությունների (ԱՄԷ) օգտին լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից բերման ենթարկված 2 մարդկանցից մեկը՝ Զաքի Յ.Մ.-ն, բանտում ինքնասպան է եղել։ Նա պահվում էր Թուրքիայի Սիլիվիրի քաղաքի բանտի խցերից մեկում։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 30-ին Բիշքեկում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Իմպրովիզներով հարուստ ջազ երաժշտությունը, որը յուրօրինակ է հնչում թե՛ ակումբներում, թե՛ համերգասրահներում և թե՛ պարզապես փողոցներում, մարդուն հնարավորություն է տալիս սավառնել ու ապրել ազատության լիարժեք զգացում` ձերբազատվելով բացասական հույզերից:
ԱՄՆ-ում կյանքի 52-րդ տարում վախճանվել է ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Ջոն Սինգլթոնը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. ապրիլի 30-ին ժամը 11.00-ից մինչև 17.00 կդադարեցվի Արարատի մարզի Նշավան, Ջրաշեն և Դիտակ համայնքների գազամատակարարումը:
Ապրիլի 29-ին, ժամը 21:37-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 29-ին երկարացրել է այն բռնարգելքի գործողությունը, որն ավելի վաղ դրվել էր Իրանից նավթի եւ նավթամթերքների մատակարարումների վրա: