Բաժիններ՝

ՀՀ ոստիկանության ներկայացրած «Ինքնիրավչություն» տեսաֆիլմը հաղթել է «Կեղտոտ փողեր» անվանակարգում

Օրերս Մոսկվայում անցկացվել է դետեկտիվ ֆիլմերի և իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 21-րդ փառատոնը։

Հեղինակավոր փառատոնին ներկայացված է եղել շուրջ յոթ տասնյակ երկիր՝ 1000-ից ավելի աշխատանքներով: Հայաստանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։

Վարչության ներկայացրած տեսաֆիլմերը տեղ էին գտել «Կեղտոտ փողեր», «Ոճիր և պատիժ» և «Աշխարհն առանց թմրանյութերի» անվանակարգերում:

Մի քանի օր տևած քննարկումների արդյունքում միջազգային փառատոնի ժյուրին որոշել է հաղթողներին:

ՀՀ ոստիկանության ներկայացրած «Ինքնիրավչություն» տեսաֆիլմը հաղթող է ճանաչվել «Կեղտոտ փողեր» անվանակարգում:

Մրցանակը ստացել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը:

Տարբեր անվանակարգերում հաղթող են ճանաչվել և դիպլոմների արժանացել նաև Մեծ Բրիտանիայի, Շրի Լանկայի, Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի ներկայացուցիչները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս