Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածուներին թույլատրել Է ապրիլի 8-ից քարոզարշավ ծավալել ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը կկայանա ապրիլի 21-ին:
Ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ը հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ինչ վերաբերում է ԱԺ դահլիճում խնկարկելու մասին առաջարկին, Ա. Սիմոնյանն ասաց, որ եթե խնկարկում անեն, ԱԺ-ում հրդեհ ահազանգող սարքերը կմիանան, ուստի առաջարկեց իրեն օրհնել և ինքը օրհնված մտնի ԱԺ դահլիճ ու այն տարածի այնտեղ:
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու օր նշելու մասին նախագիծը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խմ-ն փոխարինել 1 տոննայով։
Կառավարության դիմաց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող ընկերության աշխատակիցները կոչերով պահանջում էին, որպեսզի իրենց լսելու գա անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն նրանց մոտ զրուցելու եկավ Ն. Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան հերոսամարտին իրենց կյանքը տված հերոս-հայորդիներից լավ ոչ ոք չգիտի, թե հանուն ինչի են նրանք զոհել իրենց կյանքը։
Մեծ Բրիտանիայի հասարակայնությունը Brexit-ի հետ կապված անորոշության ֆոնին սկսել է հիասթափվել իր խորհրդարանականներից ու կառավարությունից եւ ավելի ու ավելի է հավանություն տալիս անձնիշխան ղեկավարի գաղափարին, որն կանտեսեր խորհրդարանը:
Ապրիլի 5-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ նախկինում՝ տղամարդ, այժմ՝ կին դարձած տրանսգենդեր, որից հետո լսումները վարող Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ ու դուրս հրավիրեց նրան:
«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն «Ժառանգություն» կուսակցությունը մարտի 31-ին կայացած իր 12-րդ համագումարի բանաձեւում ամրակայեց հետհեղափոխական Հայաստանում հաստատվող միակուսակցական իշխանության եւ կառավարման համակարգի ճգնաժամի տագնապահարույց դրսեւորումները:
«Ես ասեմ բոլորին՝ որպես Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր, ադաթով, ավանդույթով, դաստիարակությամբ, հավատքով, եկեղեցիով, դա մեր համար անընդունելի է: Եվ ոնց որ միշտ եղել է, ասենք թե, դա արատ է, արատը ոնց որ եղել է միշտ թաքուն, պետք է թաքուն պահել: Մենք երբեք ու երբեք հնարավորություն չենք տալու, թույլ չենք տալու դա տարածվելու կամ օրինական ուժ ստանալու:
Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են այդ երկրում «մարդու իրավունքների խախտման կապակցությամբ»:
Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրված, օրակարգում երեք հարց է, որոնցից մեկն առնչվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կարգավիճակը որոշելուն:
Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ին, Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա Մարինա Դադամյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 23.00-ին, մահացել է:
«Սպայկա» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին ոստիկանությունը բերման է ենթարկել:
«Մենք դիմում ենք ոչ թե Ադրբեջանի կանանց, այլ ըստ էության դիմում ենք Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին, կողմերին և միջնորդություն իրականացնող երկրներին»։
«Գինը չի փոխվելու՝ կիլոգրամ, կամ խորանարդ մետր»,- այսօր ԱԺ-ում ասաց նա՝ հավելելով, որ խնդիրն այն է, որ «Գազպրոմ Արմենիան» պետք է խտության մասին տեղեկությունը նույն օրը տա, սակայն մեկ օր ուշ է տալիս:
Վրաստանի մայրաքաղաքի մետրոյի «Դելիսի» կայարանում յուրահատուկ հոտ է առաջացել վագոնում յուղի գերտաքանալու պատճառով, ուստի մեքենավարն ուղեւորներին խնդրել է ազատել շարժակազմը:
Այսօր երեկոյանը, ժամը 19:30-ին, ԱԺ-ում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլ» խմբակցության հետ: Օրակարգում Վիեննայի Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներն են, Ղարաբաղյան թեմայի շուրջ զարգացումները:
Լիբիայի կառավարության փոխվարչապետ Ալի Ֆարաջ ալ Կատրանին հայտարարել է հրաժարականի մասին եւ աջակցություն հայտնել լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարի ռազմական գործողությանը:
Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն այլևս պետք չէ:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է, երբ վարչապետն ու իր տիկինն ամեն անգամ ամբողջ ընտանիքով այցելում են Արցախ, այնտեղ ծառայող զինվորներին էլ են ասում, որ նրանք ծառայում են հանուն ոչինչի…»:
Հարցին՝ Փաշինյանը հայտարարել էր, որ դուխով գործարարներ են պետք տնտեսական հեղափոխություն անելու համար, արդյոք Ծառուկյանն իրեն համարո՞ւմ է «դուխով գործարար», Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ, ես ինձ դուխով գործարար չեմ համարում»:
Մենք կոչ ենք անում մեր հայաստանյան և արտասահմանյան բոլոր գործընկերներին և այս վայրագությամբ մտահոգված հանրությանը հանդես գալ ՊԵԿ-ի այս գործելաոճը դատապարտող հայտարարություններով:
«Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից քայլերթով շարժվեցին դեպի Կառավարության շենք: «Սպայկա»-ի աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվում է Կառավարության շենքի մոտ:
Լոլիկներով շոու կա, թող վարչապետն ու իր ՊԵԿ-ը դրանցով շոու անեն ու որոշեն, թե ում են «փայ» տալու։ Սա շոու է ՊԵԿ-ի կողմից, Դավիթ Ղազարյանին կալանավորել, նշանակում է՝ գլխատել «Սպայկային»»,- ասացին աշխատակիցները։
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա գլոբալ հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է:
Մեկ տարին թույլ է տալիս՝ հիմնական ուրվագծերով պատասխանել այս հարցերին։ Մենք ուղղակի պարտավոր ենք դա անել, գոնե վերջին՝ ամենակարևոր հարցի պատասխանները կռահելու համար։
«Իմ կարծիքով՝ հիմնականում օրենքի առաջ բոլորը հավասար են, դա պետք է իրավապահ մարմինները ապացուցեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի կալանավորմանը:
Լեհաստանում ուսուցիչներն անժամկետ գործադուլ են հայտարարել՝ սպառնալիքի տակ դնելով դպրոցական քննությունների անցկացումը: