Բաժիններ՝

Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ոստիկանություն բերման է ենթարկվել

«Սպայկա» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին ոստիկանությունը բերման է ենթարկել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Մեկ հոգի բերվել է ոստիկանություն՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Համապատասխան գործողություններն իրականացնելուց և արձանագրություն կազմելուց հետո նրան ազատ կարձակեն»,- նշեցին ոստիկանությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930