Հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ը հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 8-ի ցերեկը, 9-ին, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի ապրիլի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.90C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.10C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.40C