«Մենք երբեք ու երբեք հնարավորություն չենք տալու, թույլ չենք տալու դա տարածվելու կամ օրինական ուժ ստանալու». Գագիկ Ծառուկյանը՝ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի մասին

«Ես ասեմ բոլորին՝ որպես Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր, ադաթով, ավանդույթով, դաստիարակությամբ, հավատքով, եկեղեցիով, դա մեր համար անընդունելի է: Եվ ոնց որ միշտ եղել է, ասենք թե, դա արատ է, արատը ոնց որ եղել է միշտ թաքուն, պետք է թաքուն պահել: Մենք երբեք ու երբեք հնարավորություն չենք տալու, թույլ չենք տալու դա տարածվելու կամ օրինական ուժ ստանալու: Ոնց եղել ա օրենքը, որ մարդու իրավունքները բոլորն էլ իրավունք ունեն իրենց անձնականը պահեն, մինչև այսօր ինչ ընդունվել ա»,- այսօր ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից տրանսգենդեր անձնավորության ելույթին:

Ըստ նրա՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իրեն շատ ճիշտ է պահել.

«Այդ օրը օրակարգում այդպիսի հարց դրած չի եղել: Նա ուրիշ կերպ չէր կարող իրեն պահել, եթե պահեր, մեր կողքին չէր լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930