
ԱԺ շենքի բակում բողոքի ակցիա իրականացնողները առաջարկում են խունկ վառել ԱԺ դահլիճում

ԱԺ դիմաց բողոքի ակցիա իրականացնողները պահանջում են ԱԺ դահլիճում խնկարկում կատարել, որտեղ տրանսգենդերը ելույթ է ունեցել:
Նրանք պահանջում են օրենք ընդունել, որով կարգելվի նման բարքերի քարոզումը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ-ում չկա մեկը, որը կողմ է դրան:
Ինչ վերաբերում է ԱԺ դահլիճում խնկարկելու մասին առաջարկին, Ա. Սիմոնյանն ասաց, որ եթե խնկարկում անեն, ԱԺ-ում հրդեհ ահազանգող սարքերը կմիանան, ուստի առաջարկեց իրեն օրհնել և ինքը օրհնված մտնի ԱԺ դահլիճ ու այն տարածի այնտեղ:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը վրդովվել էր, թե ինչպես է տրանսգենդերը կարողացել մտնել ԱԺ, այն դեպքում, երբ նրան բոլորը ճանաչում են ու գիտեն, թե նա ով է: Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց, որ ոչ բոլորն են նրան ճանաչում:
«Դուք եք պատասխանատու դրա համար, ցավը դա ա»,- ասաց ակցիայի մասնակիցը:
https://www.facebook.com/newsamarm/videos/2034226603536691/?notif_id=1554716579980804¬if_t=live_video