Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը երաշխավորեց, որ իրեն պատկանող ԱԳԼՃԿ-ներում գազի գինը չի փոխվի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ իրեն պատկանող գազալցակայաններում ոչ մի բան չի փոխվել և գազը չի թանկացել:

«Գինը չի փոխվելու՝ կիլոգրամ, կամ խորանարդ մետր»,- այսօր ԱԺ-ում ասաց նա՝ հավելելով, որ խնդիրն այն է, որ «Գազպրոմ Արմենիան» պետք է խտության մասին տեղեկությունը նույն օրը տա, սակայն մեկ օր ուշ է տալիս:

Գ.Ծառուկյանը երաշխավորեց, որ իրեն պատկանող ԱԳԼՃԿ-ներում գազի գինը չի փոխվի. «Ծառուկյանն առաջին օրվանից կողմնակից է եղել հեղափոխությանն ու ժողովրդի թեկնածուին, այնպես որ՝ մենք պահպանում ենք և չկա մի դեպք, որ Ծառուկյանն իր խոսքից հետ կանգնի, և որևիցե թաքուն քայլ կատարի: Դա ինձ չի վերաբերում և մեր կառույցներին չի վերաբերում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930