Բաժիններ՝

ԱԺ-ն ընդունեց սեղմված բնական գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խմ-ն փոխարինել 1 տոննայով։

Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ԼՀԿ-ն նախագծին կողմ կքվեարկի՝ միայն հավատալով ֆինանսների փոխնախարարի այն պնդումներին, որ դա չի բերելու հարկային բեռի կամ լրացուցիչ ծախսերի ավելացման տնտեսավարողների համար:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ նախագիծը հարկային բեռի ավելացում չի նախատեսում, ավելին՝ հարկային բեռը նվազում է, իսկ թե հետագայում գազալցակայաններն ինչպիսի գնային քաղաքականություն կվարեն, տվյալ օրենքի հետ կապ չունի:

Նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ քվեարկող պատգամավորներ չկային:

Սեղմված բնական գազը կվաճառվի 1 տոննան 34 հազար դրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930