Գագիկ Ծառուկյանը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմի 97%-ից

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դժգոհ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմի 97%-ից: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հեղափոխությունը խոստումներ էր, և գրեթե մեկ տարի անց այդ խոստումները պետք է իրականանան, ժողովուրդը տեսնի, որ ավելի լավ է ապրելու և կյանքը փոխվելու է, որի համար տնտեսական հեղափոխություն է անհրաժեշտ:

Հարցին՝ ի՞նչ է փոխվել ձեր կյանքում, Գ.Ծառուկյանը պատասխանեց. «Ես ոնց ապրել եմ, ապրում եմ, ինչ էլ փոխվի, չփոխվի, ես կամ, եղել եմ, կամ ու կմնամ, որովհետև իմ պահվածքը, իմ աշխատանքը, իմ մաքրությունը, նվիրվածությունը, ոչ մի բան չի փոխվել»:

«Վարչապետն ամեն ինչ ուզում ա անի, նրա նպատակը լավացնելն ա, բայց մի մարդը չի կարող: Դա պետք է ամբողջ թիմ աշխատի, ամեն ոլորտում պատասխանատու լինի, բայց 97%-ը խնդիրներ են ստեղծում»,- ասաց Գ.Ծառուկյանը:

Հարցին՝ Փաշինյանը հայտարարել էր, որ դուխով գործարարներ են պետք տնտեսական հեղափոխություն անելու համար, արդյոք Ծառուկյանն իրեն համարո՞ւմ է «դուխով գործարար», Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ, ես ինձ դուխով գործարար չեմ համարում»:

Ճշտող հարցին, թե ինչպիսի՞ գործարար է, Ծառուկյանը հակադարձեց. «Սովորական… այսինքն՝ ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930