Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ապրիլի 7-ին, ժամը 21:45-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու մարդատար ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 9-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի ՝ Նորաշեն թաղամասի, Մազմանյան 5, 5/1, 5/9, Բաշինջաղյան 188, 192, 196, 198, Բաշինջաղյան 2 նրբ. 6, 8, 10, 12 շենքերի, Բեկնազարյան փողոցի և Չաուշի փողոցի ջրամատակարարումը:
Ցանցում հայտնվել է ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մեռածները չեն մահանում» ֆիլմի թրեյլերը:
Թուրքիայում տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում մեծանում է հետաքրքրությունը վանա կատուների նկատմամբ:
Լողացող քաղաքները մարդկությանը թույլ կտան խուսափել կլիմայի փոփոխման հետեւանքով գլոբալ հեղեղումից:
Ֆրանսիայում աճուրդի է դրվել Նապոլեոնի գահը:
«Իմ կարծիքով, Դավիթ Տոնոյանի հայտարարությունը սխալ է, պաշտպանության նախարարը զինվոր է, կատարող, ինչ հրաման տան, այն պետք է կատարի, ես նրա հայտարարությունը չեմ հասկանում, գուցե ես եմ սխալ»:
Հանգուցյալին առնչվող հոգևոր արարողությունները ՝ յոթնօրեք, քառասունք, կատարվում են՝ ամեն մեկն իր հերթին։ Այս իմաստով Ս. Զատիկը քառասունքը չի կտրում. օրինակ՝ եթե քառասունքին մնացել է մի քանի օր և մինչ այդ հանդիպում է Ս. Զատկի տոնը, ապա քառասունքը չի կտրվում։
ԱԺ տնտեական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Այսօր Ձեզ ենք ներկայացնում շոկոլադե «Բրաունի» տորթի բաղադրատոմս։ Այն շատ փխրուն, խոնավ ու նրբահամ է ստացվում։ Կարող եք ավելացնել ընկուզեղեն, կամ շոկոլադե գնդիկներ, կամ մատուցել սերուցքով կամ վանիլյին պաղպաղակով։
Շատ ընտանեկան հոգեբաններ ասում են այն մասին, որ անձնական հարաբերությունները խնամքի ու հոգատար վերաբերմունքի կարիք ունեն, ու սրա հետ բարդ է չհամաձայնել։
Ի՞նչ տարբերություն, թե ով է ուժեղ, ով՝ խելացի, ով՝ գեղեցիկ, ով՝ հարուստ։ Չէ՞ որ վերջին հաշվով նշանակություն ունի միայն այն, թե երջանի՞կ է արդյոք մարդը, թե՞ ոչ։ Օշոն հինդուիստական միստիկ և ոգեշնչող է։ Ողջ աշխարհում նա ավելի շատ հայտնի է՝ որպես Բագվան Շրի Ռաջնիշ։ Հրատարակվել են նրա ավելի քան 600 գրքերն աշխարհի 30 լեզուներով։
Այս համաստեղության տակ ծնվածները սիրում են արկածներ։ Աշխույժ Խոյը շատ ինքնավստահ է ու սիրում է ղեկավարել։ Նա լի է էնտուզիազմով, ինչը նրան օգնում է իրականացնել սեփական նկրտումները։ Բայց նա պետք է զգույշ լինի, քանի որ անհամբեր և իմպուլսիվ լինելու հակվածություն ունի։
Դեղձի հայրենիքը համարվում է Չինաստանը: Այնտեղ այս պտուղը խորհրդանշում է երկարակեցությունը, անմահությունը: Այդ մասին են վկայում X դարի չինական գրավոր աղբյուրները։
Կառավարությունում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Մի բան նախաձեռնում են, իսկ մի քանի օր հետո՝ հրաժարվում, որովհետև դժգոհությունների առիթ է տվել։ Խնդիրը դժգոհությունների արդարացի կամ ոչ արդարացի լինելու մեջ չէ։ Խնդիրն իրավիճակին չտիրապետելու և կառավարության անվճռականության մեջ է։