Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը համարում է, որ Օպերայի հարակից տարածքում սրճարանների խնդիրը պետք է լուծվի անհատական կարգով՝ օրենքի շրջանակներում։ 168.am-ի հետ զրույցում նա մի քանի կետեր նշեց։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին:
«Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը չի ասում՝ եկեք ձևափոխենք բանակցությունների ձևաչափը, Հայաստանն ասում է՝ վերադառնանք այն կետին, որը կար 1994 թվականի բուդապեշտյան գագաթաժողովի ժամանակ։ Հիմա ասել, որ Հայաստանն այնպիսի դիրքորոշում ունի, որը կարող է խանգարել այդ գործընթացին՝ բացարձակապես համաձայն չեմ»։
Կոնվերս Բանկը բարելավել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակներում երիտասարդ հաճախորդներին առաջարկվող ծառայությունների պայմանները: Հաշվի առնելով դրա նկատմամբ պահանջարկը՝ այն այսուհետև Բանկի հաճախորդներին է առաջարկվելու որպես առանձին պրոդուկտ:
Երասխ գյուղի որոշ հողատարածքներ ձեռք է բերել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և խնձորի մեծ այգիներ է հիմնում: 71 հեկտար զբաղեցնող ինտենսիվ այգիների բերքը նախատեսվում է արտահանման համար մշակել:
Ի պատասխան shamshyan.com կայքում հրապարակված նյութի՝ տեղեկացնում ենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի 49 հասցեում գտնվող գույքը վարկային պայմանագրով պարտավորությունների չկատարման հետևանքով 24.11.2017թ.-ից հանդիսանում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի սեփականությունը:
Օպերայի հարակից տարածքում կրկին լարված իրավիճակ է. ապամոտնաժման աշխատանքները վերսկսում են, սակայն սրճարանի աշխատակիցները թույլ չեն տալիս տեխնիկան մոտենա սրճարանին:
«Բավարիայի» նախկին նախագահ Ֆրանց Բեկենբաուերը խոստովանել է, որ կցանկանար ապագայում մյունխենյան ակումբի ղեկին տեսնել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:
Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նոր նախագծի համաձայն՝ ակցիզային հարկով կհարկվեն նաև գազավորված ըմպելիքները:
«Մենք՝ այստեղ հավաքվածներս, ընտրել ենք ոչ թե Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին, այլ քաղաքապետ Հայկ Մարությանին, մենք իրավունք ունենք, չէ՞, գոնե մեկ անգամ նրան տեսնելու։ Չենք փոշմանել, որ նրան ենք ընտրել, բայց մենք ընդամենը նրա հետ հանդիպում ենք պահանջում։ Քաղաքապետը մեկ խաչմերուկ ներքև է ապրում, իջնենք նրա տան մոտ, խնդրենք իջնի մեզ հետ զրուցի՞»
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Ավագյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:
Հայաստանյան երեք բանկերի համատեղ ֆինանսավորմամբ հանքարդյունաբերության ոլորտում առաջին անգամ իրականացվել է գործարք, որի շրջանակում արտասահմանյան ռազմավարական ներդրողի կողմից ձեռք է բերվել հայկական ընկերություն:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մեկնաբանել է «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի արդյունքը:
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ցուցարարների և ոստիկանների հետ տեղի ունեցած բախումների հետևանքնով վնասվել է Նաիրա Զոհրաբյանի ոտքը: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկված 19 անձանց իրավունքների երաշխավորման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանությունում: Ստացվել է ահազանգ աշխատակազմ:
Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով գրավատների պետական տուրքն ավելանում է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝ 100.000 դրամից դառնալով 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի դեպքում էլ 50.000-ը դառնում է 3 միլիոն դրամ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2018 թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Օպերայի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մեծ թվով ոստիկաններ են կուտակվել տարածքում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում: Ցուցարարները թույլ չեն տալիս շարունակել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Նրանք բարձրացել են տրակտորի վրա և արգելում են քանդել սրճարանները:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որ հայտարարել էր, որ կես ժամ ընդմիջում են վերցնում Օպերայի հարակից տարածքների սրճարանները ապամոնտաժելու համար, որպեսզի ստեղծված իրավիճակը քննարկեն քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապամոնտաժման աշխատանքները վերսկսում են։
Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժած ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին դուրս են գրվել հիվանդանոցից:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական գործակալի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ազատության հրապարակի հարակից տարածքներում գտնվող սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիաների ընթացքում մեկ ոստիկան և մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:
Լրագրողները պաշտպանից հետարքրվել են՝ Ռոբերտ Քոչարյանի՝ նիստին մասնակցության մասին։ «Այո, նիստին ներկա է։ Լիքը կարևոր բան է ասել, ասում է, որ հիմարություն է ամեն ինչ։ Ինչ կարող եմ ասել, ապացուցվեց՝ ջուր է»,- դատարանի դահլիճ շտապելով ասել է պաշտպանը։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը հանդիպում է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:
Հարցին, թե ինչո՞ւ չեն ապամոնտաժվում բոլոր սրճարանները Մնացականյանն պատասխանեց, որ իրենք հաշվարկել են որոշ սրճարանների վնասի չափերը և նրանց որոշել են մի փոքր ավելի շատ ժամանակ տրամադրել:
Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքների հետ կապված բողոքի ակցիան շարունակվում է, սրճարանների աշխատակիցները շարունակում են պնդել, որ քաղաքապետարանն իրենց պետք է ժամանակ տա այլ վայրում տեղափոխվելու և աշխատանքը հիմնելու համար։
Մարտի 13-ին, ժամը 11.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ խուզարկություն են կատարել Արարատ գյուղի մի բնակչի տանը կից օժանդակ շինություններում, խուզարկել են նաև նրա վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան:
Մարտի 14-ից 15-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչը ՌԴ-ում՝ Մոսկվայում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ գերատեսչությունների փորձագետների խորհրդակցություններին:
ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի շտաբների պետերը համաձայնեցրել են հակաօդային պաշտպանության միավորված համակարգի հետագա զարգացումը: