«Ապացուցվեց՝ ջուր է». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արդեն հինգ ժամ է` շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննարկումը:
Այսօրվա դատական նիստին մասնակցում է նաև Ռ. Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը ընդմիջմանը լրագրողների որոշ հարցերի է պատասխանել:
Հարցին, թե ինչպես է ՀՔԾ-ն հիմնավորում կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը, փաստաբան Ռ. Սահակյանը պատասխանել է.
«Նույն հիմարություններն են, ինչ նախկինում»:
Լրագրողները պաշտպանից հետարքրվել են՝ Ռոբերտ Քոչարյանի՝ նիստին մասնակցության մասին։ «Այո, նիստին ներկա է։ Լիքը կարևոր բան է ասել, ասում է, որ հիմարություն է ամեն ինչ։ Ինչ կարող եմ ասել, ապացուցվեց՝ ջուր է»,- դատարանի դահլիճ շտապելով ասել է պաշտպանը։