Բաժիններ՝

Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման վերաբերյալ քննարկումներ են ընթանում. շուտով կներկայացվի վերջնական դիրքորոշումը

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ՀՀ  ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը քննարկում են Օպերային հարակից տարածքի սրճարաններն ապամոնտաժելու հետևանքով ստեղծված իրավիճակը:

Վիկտոր Մնացականյանը նշեց, որ իրենք պետք է քննարկումներ իրականացնեն քաղաքապետարանի որոշ աշխատակիցների, վարչության պետի և Երևանի քաղաքապետի հետ: Ժամը 15:30-ին կվերադառնան և կներկայացնեն իրենց  դիրքորոշումները:

Հարցին, թե ինչո՞ւ չեն ապամոնտաժվում բոլոր սրճարանները Մնացականյանն պատասխանեց, որ իրենք հաշվարկել են որոշ սրճարանների վնասի չափերը և նրանց որոշել են մի փոքր ավելի շատ ժամանակ տրամադրել:

Զոհրաբյանն ու Աբովյանը ժամանել են Ազատության հրապարակ, քանի որ ահազանգեր էին ստացել քաղաքացիներից իրենց հանդեպ բռնությունների վերաբերյալ:

«Մենք այստեղ ենք, որպեսզի կրքերը չբորբոքվեն և անպայման երկխոսություն լինի»,- ասաց Արման Աբովյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031