Հայկազ և Սոֆի Սարդարյանները ոչ մի առնչություն չունեն ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ. բանկի պարզաբանումը

Ի պատասխան shamshyan.com կայքում հրապարակված նյութի՝ տեղեկացնում ենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի 49 հասցեում գտնվող գույքը վարկային պայմանագրով պարտավորությունների չկատարման հետևանքով 24.11.2017թ.-ից հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի սեփականությունը:

Հայկազ և Սոֆի Սարդարյանները ոչ մի առնչություն չունեն ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ և մոտ 1.5 տարի է բնակվում են Բանկի սեփականություն հանդիսացող տարածքում:

Ըստ մեր տեղեկատվության նախկին սեփականատերը ոչ իրեն պատկանող գույքում բնակվելու դիմաց  տարեց զույգից վարձակալության վճար է գանձել:

Գույքի նախկին սեփականատերը բազմիցս ծանուցվել է բնակարանը ազատելու պահանջի վերաբերյալ, սակայն պահանջը չի բավարարել, ինչի հետևանքով, համաձայն օրենքի, Բանկը դիմել է Հարկադիր կատարման ծառայությանը, իր իրավունքները պաշտպանելու համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Տեսանյութեր

Լրահոս