Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքները վերսկսեցին. բախումներ քաղաքացիների և ոստիկանների միջև (ուղիղ)
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որ հայտարարել էր, որ կես ժամ ընդմիջում են վերցնում Օպերայի հարակից տարածքների սրճարաններն ապամոնտաժելու համար, որպեսզի ստեղծված իրավիճակը քննարկեն քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապամոնտաժման աշխատանքները վերսկսում են։
«Մենք պարոն քաղաքապետի, գործընկերների, ավագանու հետ քննարկեցինք հարցը, և բոլորը պետք է հասկանան, որ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած հեղափոխությամբ փորձում ենք ստեղծել իրավական երկիր, և այստեղ շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը։ Դուք տեսաք, որ մեկ ամիս առաջ մենք բոլորին ծանուցումներ ենք տվել, բոլորը տեղեկացված են և ծանուցված։ Բացի այդ, մենք կարծում են, որ բոլոր այս կաֆեները ստանում են գերշահույթներ, և որևէ մեկը խնդիր չունի ընտանիք պահելու, մենք դրան չեն հավատում, ավելին՝ մենք ասել ենք, որ աղեղնաձև հատվածի մի մասում կարող են շարունակել աշխատել։ Ապամոնտաժումը վերսկսում ենք»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։
Զվարթ Խաչատրյան