Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանություն Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկվածների հարցով. իրականացվում է մշտադիտարկում

Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկված 19 անձանց իրավունքների երաշխավորման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանությունում: Ստացվել է ահազանգ աշխատակազմ:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ, ստուգել բերման ենթարկման հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը:

Մասնավորապես, Պաշտպանի ներկայացուցիչները արձանագրել են, որ 17 անձ վարչական բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու, 1 անձ՝ դիտավորությամբ գույքը ոչնչացնելու, 1 անձ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Բերման ենթարկված 17 անձ արդեն ազատ է արձակվել, 2 անձի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման ներքո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031