Բաժիններ՝

ԱՊՀ-ի երկրները համաձայնեցրել են ՀՕՊ-ի միավորված համակարգի հետագա զարգացումը

ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի շտաբների պետերը համաձայնեցրել են հակաօդային պաշտպանության միավորված համակարգի հետագա զարգացումը: Այդ մասին հայտնել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը՝ փակելով ԱՊՀ-ի երկրների շտաբների պետերի կոմիտեի նիստը։

«Համատեղ աշխատանքի շրջանակում հավանություն է տրվել մինչեւ 2025 թվականը ռազմական համագործակցության զարգացման հիմունքներին, համաձայնեցված են օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը ՀՕՊ-ի միավորված համակարգի ադապտացման ուղիները, ինչպես նաեւ նախանշված են հաջորդ տարվա համատեղ միջոցառումները»,-ասել է Գերասիմովը:
Կոմիտեի աշխատանքին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031