Բաժիններ՝

««Բավարիան» արժանի էր պարտության, «Լիվերպուլը» մեզ ցույց տվեց մեր սահմանները». Կովաչ

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մեկնաբանել է «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի արդյունքը: Խաղը, որը տեղի ունեցավ Մյունխենում, ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ հյուրերի:

«Մեզ դիմակայեց շատ, շատ ուժեղ մրցակից: Ես ուզում եմ շնորհավորել Յուրգեն Կլոպին և ամբողջ «Լիվերպուլին»: Երկու խաղերում նրանք լավագույնն էին:

Մինչև 2:1 հաշիվը մենք բաց ֆուտբոլ էինք խաղում: Բոլորը տեսան, որ մեկ ստանդարտը կարող է վճռորոշ դեր կատարել: Մեզ չհաջողվեց հանգիստ կոմբինացիոն խաղ կազմակերպել: Դրա համար մենք արժանիորեն պարտվեցինք: Մրցակիցն իսկապես շատ ուժեղ էր խաղում, իսկ մեզ մոտ օրը չստացվեց:

«Լիվերպուլը» թոփ փիմ է: Նախորդ տարի նրանք հասան եզրափակիչ, ԱՊԼ-ում նրանք նույնպես գրեթե ամենավերևում են: Մեզ ցույց տվեցին մեր սահմանները»,- Կովաչին է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս