Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ վառելիք փոխադրող բեռնատարը վթարի է ենթարկվել:
ԱՄՆ-ն մտադիր է Թեհրանի դեմ սահմանել շատ ավելի խիստ պատժամիջոցներ, քան եղել են մինչ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնության ձեռքբերումը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անդրադարձել է Երևանից դեպի Եվրոպա չվերթների հիմնականում գիշերային ժամերին իրականացմանը՝ «Ֆեսյբուք»-ի իր էջում նաև նշելով, որ ժամանակ առ ժամանակ կանդրադառնա ավիացիայի ոլորտի այն հարցերին, այն խնդիրներին, որոնք ամենից շատ են հետաքրքրում հանրությանը:
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 6-ին ՃՈ հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան-Խորենացի խաչմերուկի լուսացույցը, ամրացման սյան հետ միասին, ընկած է երթևեկելի մասի վրա:
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզուց ավելի քան տասը հազար մարդ, ներառյալ զբոսաշրջիկներ, են տարհանվել երկրաշարժից հետո:
Օգոստոսի 6-ին, ժամը 08:33-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:
«Վերին Լարս»-ի անցակետում ստեղծված իրավիճակի շուրջ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը բանակցություններ է անցկացրել ռուսաստանյան սահմանապահ և մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների (առաջնահերթ՝ երեխաներով ուղևորների և մեծահասակների) անցակետով բացթողնումն արագացնելու նպատակով։
2018թ օգոստոսի 18-ին Ռյազանում կկայանա հնագույն քաղաքների միջազգային ֆորումը, որը կմիավորի 500 տարվա և ավել պատմություն ունեցող քաղաքները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 6-ին, ժամը 15:49-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մեր ավտոմեքենաները Լարսի անցակետով անցնում են՝ 1.5 օր հերթի մեջ լինելով, և մենք այս ժամանակահատվածի համար դա համարում ենք նորմալ երևույթ, որովհետև մենք ունեցել ենք իրավիճակներ, երբ 7-8 օր էլ ենք հերթի մեջ կանգնել»:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ»-«Մաքաբի» առաջին հանդիպումը կսպասարկի հոլանդական մրցավարական բրիգադը:
«Իմ կողմից հարգված Լեոնարդ Պետրոսյանը, ով այդ ժամանակ ԼՂԻՄ մարզային խորհրդի նախագահի պաշտոնակատարն էր, աշխատասենյակը դատարկել էր, որպեսզի հանձնի Արթուր Մկրտչյանին։ Երբ մտանք աշխատասենյակ, ես սկսեցի ստուգել բոլոր դարակները, դատարկ դարակներում նկատեցի մի տպագիր 4-5 էջանոց փաստաթուղթ»։
Արցախյան պատերազմի մի խումբ հաշմանդամ մասնակիցներ պատրաստվում են դիմել վարչապետին` իրենց հաշմանդամության կարգը վերականգնելու հարցով. նախկինում պետությունը շուրջ 15 հազար ազատամարտիկի հաշմանդամության կարգն իջեցրել է և զրկել բնակարան ստանալու հնարավորությունից:
Հայաստանում մեկնարկում է կենսաֆիզիկայի, կենսատեխնոլոգիաների և միջավայրի առողջապահական անվտանգության մասնագիտություններով ասպիրանտական ծրագիրը:
Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցությունը երկրի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Լոմբոք կղզում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների պատճառ է դարձել:
ՀՀ Ազգային Ժողովի 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունն արդեն ստացել է, և այն քննարկման փուլում է:
Հեծանվավազքի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը ավարտեց ելույթները Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով, Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավատին հասցնելու նպատակով, ս.թ. օգոստոսի 7-ին ժամանակավորապես՝ երկու օրով, կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ:
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարս» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը:
Օգոստոսի 6-ին՝ ժամը 5-ն անց 45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում դիակ կա։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, նաև այլ իրավապահ կառույցների ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանը սպանվել է։
Այսօր լրատվամիջոցներում հայտարարություն է հրապարակվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը կրում են նաև ոստիկանության ծառայողները, «որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ, թողտվությամբ եւ, նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացրեց իրավիճակը Լարսի սահմանային անցակետում:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի հարթակներում փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ թույլ տալու դեպքերի վերաբերյալ:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը համարում է աննախադեպ ազատ ոճի ըմբշամարտի հայկական դպրոցի համար:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամ Հայկ Ալումյանը օգոստոսի 6-ին Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաչե Մարգարյանը օգոստոսի 6-ին հրապարակեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ դատավճիռը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատեւ չվճարվող արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին 03.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ Վ. Ղազարյանի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է: