ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 6-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Մերձմոսկովյան Ալաբինոյում տեղի է ունեցել հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը։ Հայաստանը ներկայացնող տանկիստները մրցել են Վիետնամի, Ղրզստանի և Միանմայի թիմերի հետ։
Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոսի ընտանիքին:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է բերել աղետալի հետեւանքների, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կպատասխանի պետության տնտեսական խնդիրների վերաբերյալ Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորների հարցերին:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի փաստաբան՝ Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն հետևյալ բնակավայրերը
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհները հանգեցրել են ստաժոր-էլեկտրիկի մահվան:
«Կույրերի միավորման ներկայիս ղեկավար կազմի միջին տարիքը 80 և ավելի է, նրանք լճացում են առաջացրել: Մի քանի հոգով վերցրել են ընդհանուր ղեկավարումը, և հիմա մեր պայքարն այն է, որ այդ 9-10 հոգին հրաժարական տան հեռանան, որովհետև նրանց ղեկավարման ժամանակ ոչ մի դրական փոփոխություն չի մտել տեսողախկան խնդիրներ ունեցողների կյանքում»:
Նոր Զելանդիայում տրվել է Հայ դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը:
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի արտարժույթի առք ու վաճառքի գործերով տեղակալ Ահմադ Արագչին կալանքի տակ է վերցվել արժույթի շուկայում շահարկումների մեղադրանքով:
Ճապոնիան լռության լոպեով է հարգել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհհերի հիշատակը, որը 73 տարի առաջ տասնյակ հազարավոր մարդրանց կյանք խլեց։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը թագավորությունում Կանադայի դեսպանին մեկ օր է տվել երկրից հեռանալու համար:
Կյանքից հեռացավ համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, հասարակական-քաղաքական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանը։
Օգոստոսի 6-ին, ժամը 08:33-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը օգոստոսի 3-ին ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 4-ին այցելել է Շահումյանի շրջան, ծանոթացել տեղում իրականցվող մի շարք ծրագրերի ընթացիկ աշխատանքներին և համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը:
«Գալակտիկա տրանս սերվիսի» հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ն. Փաշինյանին.
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է նույնիսկ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ, քան նրանք, որոնք գոյություն ունեին 2015 թվականին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրի ստորագրումից առաջ:
Օգոստոսի 6-ին, ժամը 03:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վայք քաղաքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել է Վայք քաղաքի ոռոգումն ապահովող մայր առուն, տուժածներ չկան. անհրաժեշտ օգնություն:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձից հետո երկրում լրագրողների ձերբակալումներ են սկսել:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:
Օգոստոսի 5-ին ժամը 17:25-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 6-ին, ժամը 03:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է, որ մարտի 1-ի գործով քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի, առկա տվյալներից ելնելով, գործում նոր անձանց ներգրավելու հարցում:
Օգոստոսի 6-ին, ժամը 00:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Disney ընկերությունը չի պատրաստվում կրկին հրավիրել ռեժիսոր Ջեյմս Գանին՝ նկարահանելու «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երրորդ մասը, չնայած կինոնկարի դերասանական կազմի անդամների նամակին ի պաշտպանություն բեմադրիչի:
Գրող Էռնեստ Հեմինգուեյի չհրատարակված պատմվածքը կհրապարակվի The Strand Magazine հանդեսում:
Մելբուռնի (Ավստրալիա) Մոնաշի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են նոր տիպի հակաքաղցկեղային պատրաստուկ, որն ուռուցքի աճը դադարեցնում է առանց լուրջ կողմնակի ազդեցությունների: