Բաժիններ՝

Ինդոնեզիայում ավելի քան տասը հազար մարդ է տարհանվել երկրաշարժից հետո

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզուց ավելի քան տասը հազար մարդ, ներառյալ զբոսաշրջիկներ, են տարհանվել երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնել էStraits Times թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ինդոնեզիայի իշխանությունները Գիլի արշիպելագի ոչ մեծ կղզիներից տարհանում են 1200 զբոսաշրջիկների:

«Համատեղ որոնողա-փրկարարական խմբի անդամները դեռեւս պետք է հասնեն Լոմբոկ կղզու բոլոր շրջաններ, հատկապես այն շրջաններ, որոնք ամենից շատ են տուժել»,-հայտնել Է տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն:

Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների հետեւանքով ավերվել է մի քանի հյուրանոց եւ երեք կամուրջ: Կղզու առանձին շրջաններ հոսանքազրկված են: «Գիլիին վտանգ չի սպառնում եւ մարդկանցից չի պահանջվում այնտեղից մեկնել: 7 մագնիտուդով երկրաշարժը եղել է հիմնականը: Դրանց կհետեւեն փոքր ուժգնության հարյուրավոր ցնցումներ»,-հայտարարել է Սուտոպո Պուրվո Նուգրոհոն:

Ականատեսների տվյալներով՝ Լոմբոկ կղզում երկրաշարժն ուժեղ է եղել, ցնցումներն զգացվել են զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող Բալիում: Վերջին տվյալների համաձայն, տարերքի զոհ է դարձել 91 մարդ, ավելի քան 200 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս