«Մի փոքր պատմական դրվագ, թե ինչ եղավ Արթուր Մկրտչյանի աշխատասենյակում ընտրվելուց 3-4 օր հետո»

Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առիթը կունենամ պատմելու, թե ինչ էր տեղի ունենում 1991 թ. օգոստոսին Հայաստանում ու Արցախում, երբ Հայաստանը պատրաստվում էր անկախության հանրաքվեին։ Կպատմեմ նաև, թե ինչ տեղի ունեցավ Արցախում և ինչպես եղավ, որ Գերագույն խորհրդի առաջին նախագահ ընտրվեց դաշնակցական Արթուր Մկրտչյանը ձայների ճնշող մեծամասնությամբ։

Իսկ հիմա պատմեմ մի փոքր պատմական դրվագ, թե ինչ եղավ Արթուր Մկրտչյանի աշխատասենյակում ընտրվելուց 3-4 օր հետո։

Իմ կողմից հարգված Լեոնարդ Պետրոսյանը, ով այդ ժամանակ ԼՂԻՄ մարզային խորհրդի նախագահի պաշտոնակատարն էր, աշխատասենյակը դատարկել էր, որպեսզի հանձնի Արթուր Մկրտչյանին։ Երբ մտանք աշխատասենյակ, ես սկսեցի ստուգել բոլոր դարակները, դատարկ դարակներում նկատեցի մի տպագիր 4-5 էջանոց փաստաթուղթ։

Փաստաթուղթը, այսպես կոչված, վտարանդի կառավարությանն էր վերաբերում։ Կառավարության անդամների ցուցակը աղոտ եմ հիշում, բայց կարդացի անուններ՝ Գալինա Ստարավույտվյա, Հայկ Քոթանջյան, Զորի Բալայան, Գդլյան ու էլի շատ ու շատ ազգանուններ։

Կարդացեք նաև

Կարճ ներկայացված էր վտարանդի կառավարության գործողությունները Հայաստանում ու Հայաստանից դուրս։ Փաստաթուղթը թողեցի դարակում ու սկսեցի փնտրել Լեոնարդին։

Մարտի կեսերին Լեոնարդը Հայստանից եկավ Արցախ ու հանդիպեց Արթուր Մկրտչյանին։ Կատակով ասացի, որ Լեոնարդ Գեորգիի, գիտեմ՝ հատուկ եք թողել փաստաթուղթը դարակում, ես այն ամբողջությամբ ուսումնասիրել եմ։ Նա ժպտաց ու ասաց. « Դուք՝ դաշնակներդ, շատ լուրջ եք վերաբերվել ԼՂՀ անկախությանը։ Այդ անցկացված հանրաքվեն և Գերագույն խորհրդի ընտրությունները պիտի ավարտվեին վտարանդի կառավարության ձևավորմամբ։

Ամեն դեպքում Արթուրին և Դաշնակցությանը մաղթում եմ հաջողություն»։

Հ.Գ. Կարծում եմ վտարանդի կառավարության մի շարք անդամներ կօգտագործեն առիթը՝ ողջ ճշմարտությունը ներկայացնելու հասարկությանը»։

Առիթը կունենամ պատմելու, թե ինչ էր տեղի ունենում 1991 թ. օգոստոսին Հայաստանում ու Արցախում, երբ Հայաստանը պատրաստվում էր…

Gepostet von Artur Aghabekyan am Sonntag, 5. August 2018

Տեսանյութեր

Լրահոս