Բաժիններ՝

«Այս հաջողությունն առաջին հերթին մարզիկներինն է». Արայիկ Բաղդադյան

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը համարում է աննախադեպ ազատ ոճի ըմբշամարտի հայկական դպրոցի համար:

«Անկեղծ ասած, ես այսպիսի հաջողություն չեմ հիշում մեր ըմբշամարտի պատմության մեջ։ Այս հաջողությունը առաջին հերթին մարզիկներինն է, հետո՝ անձնական մարզիչներինը, հավաքականի մարզիչներինը։ Այս հաղթանակները կերտելուն օգնել են և՛ ֆեդերացիան, և՛ Սպորտի նախարարությունը, և՛ Օլիմպիական կոմիտեն։ Տղաները շատ լավ գոտեմարտեր անցկացրին։ Հասուն գոտեմարտեր էին։ Մեր մեդալակիրները բոլորն ի վիճակի են Աշխարհի առաջնությունից մեդալներ բերել, գույնը ասել չեմ կարող, բայց բոլորն էլ շատ լավ որակներ ունեն։ Շնորհավորում եմ բոլորիս այս հաջողության համար»,-Բաղդադյանի խոսքերը փոխանցում է ըմբշամարտի ֆեդերացիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031