Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին ներկայացրել է աշխատանքային այն սկզբունքները, որոնց համաձայն այսուհետ իր աշխատանքներն է շարունակելու քաղաքապետարանը:
Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտում տեղատարափ անձրեւներից հեղեղման զոհ է դարձել արդեն տասներեք մարդ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին հնչած ահազանգը կեղծ է եղել:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ պտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոհեմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Գրիգորի Ա.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ տանը վայր է ընկել:
Զոհված ազատամարտիկի 57-ամյա կինը՝ Լուսյա Հովհաննիսյանը, արդեն 1,5 ամիս է՝ գիշերում է փլված տան ավերակների վրա։
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մուշավան-Նուբարաշեն հին ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, ավտոմեքենան դիմացի անվադողերով ընկել է փոսը և թեքվել կողքի, առկա է ավտոմեքենայի կողաշրջման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«5 տարի է՝ զբաղվում եմ լուսանկարչությամբ: Երկնային մարմիններից առաջինը Լուսինն եմ լուսանկարել, հետո անզեն աչքով տեսա Ծիր կաթին գալակտիկան, փորձեցի լուսանկարել: Այս ամենը գերեց ինձ, ու սկսեցի բացահայտել մնացածը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանը:
Արցախ կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Վրաստանում Ադրբեջանի քաղաքացի էձերբակալվել՝ կեղծ թղթադրամներ պահելու եւ իրացնելու մեղադրանքով:
Ֆուտբոլի Մակեդոնիայի ազգային թիմի ավագ Գորան Պանդևը կարծում է, որ Հայաստանի ընտրանին լավ որակներ ունեցող թիմ է:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին հրաժարկան չի ներկայացնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր սպասվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, քանի որ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտնել էր, որ հրաժարական կներկայացնի մինչև հոկտեմբերի 16-ը:
Հոկտեմբերի 15-ին Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը:
Գործարարներն ու զանգվածային լրատվամիջոցները հրաժարվել են Սաուդյան Արաբիայում խոշոր տնտեսական համաժողովին մասնակցելուց, որը հայտնի է որպես «Դավոս անապատում»։
Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, հոկտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին:
«Հայաստանում լոլիկի պակասը պայմանավորված է մորմազգի ցեցի առկայությամբ։ Ցեցը վնասատու է, ոչ թե հիվանդություն, ինչպես Արարատի մարզում հայտարարեց վարչապետը։ Նա կարող է դա չիմանալ, բայց դա թիթեռ է, որը վնասում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը։
Իտալիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները ոչ մի իմաստ չունեն։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է ԱՊՀ գիտնականների 2-րդ ֆորումը, որի հիմնական նպատակն է՝ ակտիվացնել և զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը, մշակել առաջարկություններ՝ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը, փորձի փոխանակմանը:
Ֆրանսիայի հարավի Օդ դեպարտամենտում մոլեգնող հեղեղումը ամենաուժեղն է դարձել տարածաշրջանում 1891 թվականից ի վեր:
: Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի 2-րդ համար, ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն ու 15-րդ համար, ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվելու են իրենց մանդատներից:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երիտասարդ գիտնականների խնդրին: Նշեց, որ 30-35 տարեկանից հետո անկում է գրանցվում Հայաստանում, գիտնականները լրացուցիչ խթան չունենալով՝ գնում են աշխատելու այլ ոլորտներում: Հիմա մտածում են լրացնել բացը:
«2008 թվականի Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի դատին։ Այն կքննարկվի ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում։
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններում հանրակցության եւ թագավորության միջեւ տարաձայնությունները պահպանվում են, չնայած այն բանին, որ «ապահարզանի» մասին համաձայնագիրը պետք է ձեռք բերվի մինչեւ հոկտեմբերի 17-ը:
«Royal Classic House» շենքի ցուցասրահում տեղի ունեցավ նկարչուհի, դիզայներ Արմինե Աղայանցի բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամին:
Մի քանի տարվա ընդմիջումից հետո բացվել է Իսրայելի եւ Սիրիայի սահմանի հատման միակ պաշտոնական կետը՝ «Կունեյտրա»-ն:
Իսրայելացի զինծառայողները հոկտեմբերի 15-ին 22 պաղեստինցու են բերման ենթարկել Հորդանան գետի Արեւմտյան ափին:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն շվեդ մրցավարները:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: